Medialab.am-ը գրում է․

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, քաղաքական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Գյումրու ողբերգական դեպքերին եւ դրան հետեւած զարգացումներին:

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական ծանր ներկայության, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների անկարողության մասին խոսակցությունները ակտիվացան հունվարի 12-ից հետո, երբ  Գյումրիում դաժանորեն սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները:  

Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, չնայած բողոքի մեծ ալիքին, առայսօր գտնվում է Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ: Դաժան սպանության շարժառիթների մասին որեւէ սպառիչ պատասխան դեռ չի հնչել:

«Հենց Պերմյակովի մեղքն «ապացուցվեց», նշանակում է գործը կոծկվեց,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Դավիթ Սանասարյանը,-Գործը կբացահայտվի այն ժամանակ, երբ Պերմյակովի իրերը Ավետիսյանների տուն բերողները և կոկիկ դասավորողները բացահայտվեն....

Քանի որ ինֆորմացիայի սղություն կա. տրամաբանությունս ու զգացումս միախառնված հուշում են, որ Պրեմյակովն էստեղ գործիք է ու ոչ մի կենցաղային հարց չի կարող լինել. սա լավ մշակված ու հեռուն գնացող սցենար է, որի հետևանքները կիմանանք առաջիկայում. ինչ նոր հրամայականներ, որ կիջնեն Կրեմլից դա ուղիղ կապ կունենա այս դեպքի հետ...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել