Այսօր ՀՀ Ազգային Հերոս ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ մահվան 25-րդ տարելիցն է: Ազնվահոգի մի հայորդու, որի գիտակցական ողջ կյանքն ամբողջական նվիրում էր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ և ԺՈՂՈՎՐԴԻՆ: Երբեք չեմ մոռանա 1988 թ. մայիսի 28-ը, երբ Մովսեսը ծոցից հանեց ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ և առաջին անգամ այն ծածանեց: Շատերն էին վախով նայում այդ տեսարանին` չհասկանալով պահի պատմականությունը: Երջանիկ եմ, որ մի քանի առիթներ եմ ունեցել շփվելու մեծանուն այս հայորդու հետ և լուսանկարելու նրան: Ցավոք, մեր կյանքում այժմ բացակայում է Մովսեսի տեսակը` ԱՆԴԱՎԱՃԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ, ՆՎԻՐՅԱԼԻ, ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ ՍԻՐՈՂԻ, ԱԶԳԱՅԻՆՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ ԴԱՍՈՂԻ: Դժվար է ստուգությամբ պնդել, թե որտեղ այժմ կլիներ Մովսեսը, եթե աչքերը չփակեր այդքան շուտ: Բայց վստահաբար նա կլիներ առաջամարտիկի դիրքում` իր կյանքով ու անցած ուղիով լուսավորելով մեր կյանքը: Վստահ եմ, որ կլիներ այլ Հայաստան, տարբեր քաղաքական ու հոգեբանական մթնոլորտ: Թող ամենակարող Աստված իր լուսեղեն հարկերում պահի ու պահպանի Մովսեսին և Հայրենիքի համար ընկած բոլոր հայորդիներին` մեր մեջ զորացնելով հատկապես ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ սերը, որպեսզի կարողանանք իրականացնել և հաղթանակով պսակել նրանց չիրականացած երազներն ու իղձերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել