Tert.am–ը գրում է.
Ռուսաստանցի գրող, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը Livejournal-ի իր էջում «Շտապ փրկել Ռուսաստանի պատիվը, գնդակահարել Պերմյակովին հենց բազայի տարածքում» վերնագրով գրառում է արել:
Դրանում հայտնի ու սկանդալային հեղինակը գրում է, որ հայ ընտանիքին գնդակահարած Պերմյակովի գործին պետք է հնարավորինս շուտ լուծում գտնել, քանի որ արյունալի սպանդը վնաս է հասցնում Ռուսաստանի ազգային շահերին ամեն Աստծո րոպե:
Իսկ արդարացում չկա և չի կարող լինել:
Լիմոնովը գտնում է, որ բացառության կարգով Պերմյակովին հնարավոր է հանձնել Հայաստանի իշխանություններին: Նա կատարվածը դնում է մարդկության դեմ առանձնապես գազանաբարո ոճիրների շարքում:
Մեկ այլ լուծում, որ առաջարկում է Լիմոնովը՝ սեփական հանցագործներին սեփական օրենքներով դատելու սկզբունքին չհակասելու համար, Պերմյակովի գնդակահարությունն է Հայաստանում ռուսական բազայի տարածքում:
Ըստ նրա՝ Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանին, շտապ Հայաստան պետք է գնա ՌԴ-ի Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիան, բազայի տարածքում անցկացնի դատը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



