10926199_778980025522624_8363944807351987795_n

Այո, Գոհար Սմբատյան, Աիդա Պետրոսյան ու նախակրթարանների սեբաստացի գործընկերներ, խելամիտ ու խիզախ օգտագործեք հունվարյան ստուգատեսների հնարավորությունները՝ մեր 350-ի չափ 2-6 տարեկանների մարմնամարզական, բնագիտատեխնիկական գործունեությամբ նրանց զարգացում-կյանքը՝ տանը և պարտեզներում լիարժեք դարձնելու, առկա թվային ու ոչ թվային բոլոր միջոցները՝ պլանշետները, ֆոտոտեսախցիկները, խոհանոցային պարագաները, խաղադարանը… Դիջիթեք բերեք մեր բաց գլխին… Ասե՛ք` ի՞նչ է պակասում, ձեռք բերենք, որպես մրցանակ ստացեք… ինքներդ պատրաստեք, այս գեղադիտակի նման…

Իսկ «Շրխկաններ» դաստիարակների համույթի, այդ թվում` երաժշտության, դաստիարակների օգնականների (բոլորն են դաստիարակ, եթե «Շրխկան» -ում են), երեկվա ելույթը Մարմարյա սրահում մեդիաուրբաթ համերգի ժամանակ ինձ հուզեց-հիացնելու չափ: Շնորհակալ եմ անձամբ, Աիդա Պետրոսյան, Մարինե Մկրտչյան ու ընկերներ… Հուզեց հիացնելու չափ, Դպրոց-պարտեզի համերաշխ-գունեղ-ելույթը, որպես ռոդարիական համերգ՝ սա մեր կրթական ծրագիրն է, ակնհայտ շոշափելի, լսելի, հոտոտելի այնքա՜ն համեղ, որ ուտելդ գալիս է… Տաթև Բլեյանն իր առաջին մասնագիտության կարոտը հանեց, Սոնան, Անահիտը իրենց հաջորդ՝ հաղորդվար-հանդիսվարի գործունեության լավ հայտ ներկայացրին… Դե, տիկին Սոֆյան էլ եղել և մնում է ամենա…ամենա…ամենա… 20 տարեկանը տարածաշրջանում...

Շարոււնակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել