Այսքան կեղտից ու կեղծիքից հետո ես մտածում եմ, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործն արդեն պետք է ամբողջովին թողնել ռուսներին, եթե նույնիսկ նրանք խնդրեն-աղաչեն, որ հայկական կողմը վարի: Նրանք, մեկ է, ամեն կերպ ճնշելու են հայկական կողմի քննությանն ու դատավարությանը՝ միաժամանակ իրենց ցանցերն ու մամուլը լցնելով ատելությամբ ու ապատեղեկատվությամբ, իրենց կցելով նաև տարբեր տրամաչափերի հայկական կառույցների նվնվոցները: Թող դատեն, թող քննեն, թող նույնիսկ, եթե կուզեն՝ արդարացնեն, կամ՝ մեկուսարանում սպանեն... Ինչ էլ անեն՝ իրենց արդեն իսկ բացահայտված քաղաքակրթական անզորությունն են հաստատելու: Ակնհայտ է, որ ռուսական կողմն այնքան քաղաքականացրեց ու կեղտոտեց այս հանցագործության շուրջ ծավալվող զարգացումները, որ այն այլևս երբեք օբյեկտիվորեն չի բացահատվելու: Շատ ավելի ամոթ է, որ հայաստանյան հետաքննությունն ու դատավարությունը «չբացահայտի»: Դե ուրեմն թող հենց իրենք ուտեն իրենց եփած կեղտոտ ճաշը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/440417436110538?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել