Interpress.am-ը գրում է․
Սաուդյան Արաբիան իր` Իրաքի հետ հյուսիսային սահմանի երկայնքով, 600 մղոնանոց պարիսպ է կառուցում՝ ԻՊ-ն ներթափանցումը իր տարածք արգելելու համար:
Շինարարության ավարտից հետո պարիսպը կազմված կլինի խրամից և եռաշերտ պողպատե ցանկապատից, որի երկայնքով տեղադրված կլինեն 40 դիտակետ-աշտարակներ: Յուրաքանչյուր դիտակետ-աշտարակ հագեցած կլինի բարձր տեխնոլոգիական ռադիոտեղորոշիչներով, որոնք ընդունակ են հայտնաբերել ցածր թռչող ուղղաթիռներն ու մոտեցող ավտոմեքենաները, ինչպես նաև կարող են բացահայտել մարդուն մոտ 20 կմ հեռավորության վրա:
Սահմանի վրա միաժամանակ կլինեն կապի առանձին 38 աշտարակներ և 32 ռազմակայաններ, նաև 240 զրահապատ արագ արձագանքման մեքենաներ, որոնք պետք է պարեկային ծառայություն իրականացնեն պարսպի երկայնքով:Պարսպի կառուցման աշխատանքները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերին, սակայն այս կառույցը ծրագրվել էր դեռ 2006-ին՝ Իրաքում քաղաքացիական պատերազմի թեժ պահին:
ԻՊ-ն առաջխաղացումը Կենտրոնական և հարավ-արևմտյան Իրաքի տարածքով վախեցրել է ար-Ռիյադին, որ նրանց առաջխաղացումը կարող է շարունակվել դեպի իրենց երկրի տարածք, ուստի և ծրագիրը վերսկսվել է:Պարիսպը պետք է ձգվի Հորդանանի մերձակա հյուսիսային Թուրայիֆ քաղաքից մինչև Քուվեյթի սահմանամերձ հյուսիսարևելյան Հաֆար ալ-Բաթին քաղաքը՝ փաստացի ընդգրկելով Իրաքի հետ Սաուդյան Արաբիայի ամբողջ սահմանը:
Առաջին անգամը չէ, որ Սաուդյան Արաբիան ուժեղացնում է իր սահմաններից մեկը: 2013-ին նա Եմենի հետ հարավային սահմանի երկայնքով 1000 մղոնանոց արգելապատնեշ էր կառուցել, երբ Եմենում անջատողական ռազմական գործողությունները սահմանի երկայնքով հանգեցրել էին անվտանգության խախտմանը:
Իրաքի կառավարության մամուլի խոսնակը հրաժարվել էր մեկնաբանություններից, երբ «Newsweek»-ի լրագրողը հարցրել էր, թե արդյո՞ք նրանք տեղյակ են եղել այս ծրագրից, և արդյո՞ք հավանություն են տալիս դրան:
Իրաքի զորքերը ԻՊ-ն հետ պայքարում վստահելի կայունություն չեն դրսևորել, ամառվա ընթացքում Իրաքի մոտ 30000 զինծառայող լքել է երկրի հյուսիսում գտնվող ռազմակայանը՝ թույլ տալով, որ հունիսին Մոսուլ քաղաքը գրավվի ԻՊ-ի կողմից: «Newsweek»-ի վերջերս կատարված հետաքննության համաձայն, իրանամետ շիական ռազմիկներն ու քրդական փեշմերգա մարտիկները շատ ավելի մեծ կայունություն են դրսևորել ջիհադական խմբավորումների նկատմամբ, քան երկրի զինված ուժերը:
Մերձավորարևելյան Քարնեգի կենտրոնի՝ լիբանանյան վերլուծական կենտրոնի տնօրեն Լինա Խաթիբը նշել է, որ այնպիսի ծրագրերը, ինչպիսին է օրինակ պարսպի կառուցումը, ցույց են տալիս Սաուդյան Արաբիայի սարսափը իր սահմաններին ԻՊ-ն հնարավոր մոտեցումից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ