Սովորիր չխաբել ինքդ քեզ: Սովորիր սպանել էն միջիդ ապրող պուճուր հույսը, որի մի ոտքն արդեն գերեզմանում է, մյուսն էլ ծնկից ներքև չկա: Անիմաստ հույսից վատ բան չկա:
Ցանկացած մարդուց ինչ-որ բան սպասելուց առաջ հիշիր. կամ ուզում է, կամ չէ: Կամ կա ցանկություն, կամ չկա: Ու դրանից բխած կամ կա ձև` ցանկությունն իրականացնելու համար, կամ արդարացում` չանելու համար: Ուրիշի փոխարեն նրան արդարացնող պատճառներ մի փնտրիր:
Մի խղճա ինքդ քեզ: Քո հետ կատարված ամեն լավ և ամեն վատ բանի պատասխանատուն մենակ դու ես:
Ինչ-որ մեկից ինչ-որ հարցում շանս խնդրելուց առաջ ինքդ քեզ տուր էդ շանսը: Ամեն օր ավելի լավը դարձիր հենց քո համար: Հիշաչար մի եղիր, բայց միշտ հիշիր այն ամենն, ինչ պատահել է քեզ հետ և մի մոռացիր մարդկանց վերաբերմունքը քո հանդեպ:
Բացվիր: Անկեղծ եղիր: Ճիշտ խաղա:
Ու երբեք մի խաբիր ինքդ քեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/575791699222379?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել