Yerevannews.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենի վրա կոկորդիլոս է հարձակվել. այդ մասին փոխանցում է Bild-ը: Հունվարի 16-ին` հերթական մարզումների ժամանակ, գնդակներից մեկը ընկել է հատակին` լողավազանի հարևանությամբ: Այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը ցանկացել է վերցնել գնդակը, կոկորդիլոսը կարողացել է կծել նրա ձեռքը: Վնասվածքը լուրջ չի եղել, նրան հատուկ վիրակապ են տեղադրել, իսկ ներկայումս ֆուտբոլիստը մարզվում է առանց սահմանափակումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել