1. Փակեք ձեռքերը կողպեքի նման (ինչպես պատկերված է 1 նկարում): Եթե վերևում ձախ ձեռքի բթամատն է, ապա թղթի վրա գրեք «Ձ», հակառակ դեպքում` «Ա»:
2. Նշան բռնեք մի կետի վրա: Եթե աջ աջքն եք փակել և նայում եք ձախով, ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»:
3. Ձեռքերը խաչել կրծքին (Նապոլեոնի դիրք): Եթե առջևում ձախ ձեռքն է, ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»:
4. Ծափահարեք: Եթե աջ ձեռքն եք հարվածում ձախին, ուրեմն «Ձ» տառն է, հակառակ դեպքում` «Ա»:

Արդյունքներ
«ԱԱԱԱ» (100-տոկոսանոց աջլիկ) - Սկզբունքային, կոնսերվատիվ, խուսափում է կռիվներից և վեճերից:
«ԱԱԱՁ» - Անվճռական:
«ԱԱՁԱ» - Կոկետ, վճռական, հումորի զգացումով, արտիստիզմով (հիմնականում կանանց մոտ):
«ԱԱՁՁ» - Նախորդի նման, սակայն ավելի մեղմ բնավորությամբ:
«ԱՁԱԱ» - Դանդաղ ընտելացմամբ, զգուշավոր մարդկանց հետ հարաբերություններում, համբերատար և սառը (հիմնականում կանանց մոտ):
«ԱՁԱՁ» - Անպաշտպան, ճնշմանը ենթարկվող (հիմնականում կանանց մոտ):
«ՁԱԱԱ» - Էմոցիոնալ, հետևողականության և հաստատակամության բացակայությամբ, սիրալիր, շփվող:
«ՁԱԱՁ» - Նման նախորդին, միամիտ, թեթև բնավորությամբ:
«ՁՁԱԱ» - Ընկերասեր և պարզ, ցրված և ինքնավերլուծման հակումներով:
«ՁՁԱՁ» - Բարեսիրտ, վստահ:
«ՁՁՁԱ» – Էմոցիոնալ, վճռական:
«ՁՁՁՁ» - (100-տոկոսանոց ձախլիկ) Հնին նորովի նայելու կարողությամբ, ուժեղ էմոցիաներով, ընդգծված անհատականությամբ, եսասեր, համառ, երբեմն ինքնամփոփ:
«ՁԱՁԱ» - Բնավորության ամենաուժեղ տիպը, դժվարությամբ է փոխում իր տեսակետները, նպատակասլաց:
«ՁԱՁՁ» - Նախորդ տիպն է, բայց ավելի անկայուն, անհաստատ, հակված է ինքնավերլուծության, դժվարություններ է ունենում նոր ընկերների ձեռքբերման մեջ:
«ԱՁՁԱ» - Թեթև բնավորությամբ, կոնֆլիկտներից խուսափելու ունակությամբ, հեշտությամբ են շփվում մարդկանց հետ և նոր ընկերներ ձեռք բերում, հաճախ են փոխում հետաքրքրությունները:
«ԱՁՁՁ» - փոփոխական և անկախ լինելու, ամեն ինչ ինքնուրույն գլուխ բերելու ցանկությամբ:



