Ընկերներիս մեջ շատ հայրենասերներ կան տարբեր կուսակցություններից:
Նաև հհկ-ից:
Միշտ կրիտիկական պահերին հետաքրքրել է այսինչի կամ այնինչի կարծիքը, տեսակետը:
Գյումրիի դեպքերի հետ կապված՝ իմ հհկ ընկերների էջերը լուռ են: Լուռ ճչում են էն մասին, որ անպայման ունեն կարծիք, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում արտահայտվել:
Գուցե միայն ինձ մո՞տ է այս տպավորությունը։
Եթե մինչ այդ ֆբ էջում բլբուլ էին կտրում ու հիմա, երբ երկրում անհասկանալի ու վտանգավոր պահեր են, դու ի պաշտոնե ու որպես մարդ լռում ես, ապա այսուհետ համակարգչի դեմ քո հայրենասիրական գրառումներն ինձ համար ոչ մի գրոշ չարժեն:
Ես չեմ ասում, որ արտահայտվելը պարտադիր է, որ լինես հայրենասեր:
Ես ասում եմ, որ հանրապետական ընկերներս բոլորը ոնց որ մի հրամանով ծպտուն չեն հանում:
Միայն ինձ մո՞տ է էս տպավորությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/776623079075294?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել