
Նոր հակասություն է երևան եկել. մինչև այսօր ասում էին, թե Պերմյակովը տեսել է՝ Ավետիսյանների ընտանիքի դրսի դուռը բաց է, դրա համար հենց այդ տուն է մտել: Փաստաբան Թամարա Յայլոյանը երբ հանդիպել է ռուս զինվորի հետ, վերջինս ասել է, որ պատուհանից է ներս մտել: Ո՞ր օրվանից են ջուր խմելու համար պատուհանից տուն մտնում, այն էլ գիշերը ժամը 4-ին:
Պերմյակովը պատմել է, որ տունը երեք սենյակ է ունեցել: Առաջինում մի հոգի է եղել: Արթնացել է, աղմկել, երբ փորձել է հեռախոս վերցնել, ռուսը կրակել է: Հետո երկրորդ սենյակից է ձայն լսել, գնացել, 2 հոգի էին, երկուսին էլ կրակել է, երրորդ սենյակում 4 հոգի էին, երեքին սպանել է: Ցանկացել է փոքիկին էլ սպանել, ավտոմատը չի աշխատել, դրա համար զենքի վրա եղած սվինով է հարվածել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել