Shabat.am-ը գրում է․
Ավոկադո ներառող առողջ սրտի համար նախատեսված դիետաները կարող են գեր, բայց առողջ մարդկանց շրջանում նվազեցնել այսպես կոչված վատ խոլեստերինի մակարդակը:
Հետազոտության արդյունքները չեն նշանակում, որ մարդիկ պարզապես պետք է իրենց առօրյա սննդակարգում ավոկադո ավելացնեն: Փենսիլվանիայի պետեկան համալսարանի գիտնականների խոսքով սննդակարգի մեջ ներառված ավոկադոները պարզապես օգնել են էլ ավելի կրճատել ցածր խտության լիպոպրոտեին կոչվող խոսլեստերինը: Newsmax.com-ը հաղորդում է, որ մարդիկ պետք է առողջ սիրտ ունենալու համար նախատեսված սննդակարգով սնվեն, որպեսզի կրճատեն սրտի հիվանդությունների հավանականությունը:
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մաքուր ձիթապտղի կամ խառն ընդեղենի յուղից ստացված մոնո չհագեցած ճարպաթթուները հինգ տարվա ընթացքում տարեցների մոտ 30 տոկոսով կրճատում են սրտանոթային խնդիրների առաջացման, մասնավորապես կաթվածների ու սրտի նոպաների ռիսկը:
Հետազոտողների խոսքով ավոկադոն մոնո չհագեցած ճարպաթթուների մեկ ուրիշ աղբյուր է, բայց այն նաեւ հարուստ է վիտամիններով, հանքանյութերով եւ բջջահյութով:
Հետազոտության ընթացքում մասնագետները 21-70 տարեկան 45 առողջ, բայց գեր մարդկանց երեք տեսակի դիետաներից մեկն են նշանակել՝ նպատակ ունենալով կրճատել զարկերակներում հավաքվող խոլեստերինը:
Նախքան խոլեստերինը նվազեցնող դիետաներին անցնելը մասնակիցները երկու շաբաթ շարունակ սովորական սնունդ են ընդունել, այնուհետեւ անցել երեք դիետաներից մեկին՝ ցածր յուղայնությամբ առանց ավոկադոյի դիետայի, միջին յուղայնությամբ առանց ավոկադոյի եւ միջին յուղայնությամբ օրական մեկ ավոկադոյով դիետաների:
Դիետաներից հինգ շաբաթ անց ցածր խտության լիպոպրոտեին խոսլեստերինի մակարդակը ավելի շատ նվազել է երկրորդ խմբում, իսկ ավոկադոյի առկայության դեպքում արդյունքն էլի ավելի դրական է եղել: