Doctors.am-ը գրում է․

Կշեռքին կանգնելիս երևացող թիվը վստահություն չի՞ ներշնչում: Պարզվում է` բազմաթիվ պատճառներ կան կշեռքին կուրորեն չհավատալու համար: Քաշին, ընդունած սննդի կալորիականությունից զատ , մի շարք գործոններ կարող են ազդել: Քննարկենք, թե ե՞րբ պետք չէ հավատալ կշեռքին:

Աղի չարաշահում

Աղի մեծաքանակ օգտագործումը ոչ միայն ծարավի զգացում կառաջացնի այլ նաև ջուրը կպահի օրգանիզմում: Այդպիսով, մի՛ զարմացեք, եթե աղի սննդի նույնիսկ քիչ քանակից հետո կշեռքը Ձեր քաշը մեկ կիլոգրամով ավել ցույց տա:

Զուգարան չեք գնացել

Զվարճալի է հնչում, սակայն եթե մեկ օրից ավել է աղիները չեք դատարկել՝ կշեռքը ձեր իրական քաշից մեծ թիվ ցույց կտա: Կշեռքին միշտ կանգնեք օրվա նույն ժամին և աղիները գործելուց հետո:

Նախադաշտանային համախտանիշ

Դաշտանից առաջ օրգանիզմում ջուր և նատրիում է պահվում: Սրանից, խուսափելու համար կալիումով հարուստ մրգեր ու բանջարեղեն օգտագործեք (բանան,ելակ,սեխ): Կալիումն օգնում է կարգավորել օրգանիզմում նատրիումի մակարդակը և հեռացնում հավելյալ հեղուկը:

Դանդաղ ազդեցությամբ ռումբ

Քաշի ավելացումը կապված է ոչ թե սննդի ծավալի, այլ դրա կալորիականության հետ: Սնունդը, որն ընդունում եք սկզբում, ենթարկվում է մարսողության և ներծծվում է, այնուհետև վերածվում է ճարպի: Այս պրոցեսների արագությունը կապված է սննդի բնույթի և օրգանիզմի առանձնահատկությունների հետ: Այսպիսով, եթե մի քանի օր առաջ չափից շատ եք կերել, այսօր կշեռքը մեծ թիվ ցույց կտա:

Սխալ ժամանակ

Եթե սովորաբար առավոտյան եք կանգնում կշեռքին, իսկ այսօր որոշեցիք երեկոյան կշռվել, ապա Ձեր քաշը կտարբերվի սովորական թվից: Սովորաբար սա կապված է օրվա ընթացքում ընդունած սննդի և հեղուկի քանակի հետ, ինչպես նաև մարսողական և արտազատական համակարգերի աշխատանքի :

Կշեռքը սխալ է աշխատում

Մի գեղեցիկ օր կշեռքը կարող է պարզապես սխալ աշխատել:  Համոզվեք, որ սարքը հարթ մակերեսի վրա է դրված իսկ սլաքը 0 է ցույց տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել