Interpress.am-ը գրում է․
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը անհանգստություն է արտահայտել «չափազանց վտանգավոր» հակամուսուլմանական ցույցերի կապակցությամբ, որոնք տեղի են ունենում Եվրոպայում, և կոչ է արել հարգել մարդկանց հավատը Փարիզի ամսագրի գրասենյակում կատարված սպանդի արդյունքում:
Զարիֆը լրագրողների առաջ խոսել է իր և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումից առաջ, որը մոտ վեց ժամ է տևել և կոչված էր քննարկել երկարաժամկետ բանակցությունները Իրանի միջուկային ներուժի նվազեցման վերաբերյալ:
Զարիֆն ու Քերրին մյուս շաբաթ նախատեսում են մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումին Շվեյցարիայի Դավոսում և ակնկալում են այնտեղ դարձյալ քննարկել հարցը:
ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամներն և Գերմանիան, որոնք հայտնի են P5+1 ձևաչափով, փորձում են բանակցել Իրանի հետ գործարքի վերաբերյալ, որը արդյունավետորեն կարգելափակի Իրանի կողմից ուրանի հարստացումը մինչև զենքի մակարդակի: Իր հերթին Իրանը ցանկանում է արևմտյան պատժամիջոցների դադարեցումը, կամ առնվազն նվազեցումը:
Բանակցությունները մեկ տարուց ավել է, ինչ ձգվում են առանց որևէ բանաձևի ընդունման, և վերջնաժամկետը երկու անգամ երկարացվել է: Այժմ վերջնաժամկետը ձգվել է մինչև հունիսի 30-ը, չնայած Քերրին ասաց, որ եթե մարտին զգալի արդյունք չլինի, ապա հարկ կլինի, որ բանակցողները վերանայեն՝ արդյո՞ք կարիք կա շարունակել:«Ահա թե ինչու ենք մենք այստեղ»,-ասել է Զարիֆը, երբ նրան հարցրեցին, թե արդյոք նա լավատես է եղել բանակցությունների շարունակման հարցում:
Քանի որ նա սպասում էր Քերրիի գալուն չորեքշաբթվա մի քանի հանդիպումներից առաջինի համար, լրագրողները Զարիֆին բազմաթիվ հարցեր տվեցին, որոնց նա սիրալիր պատասխանեց: Նա նաև բացատրեց վարչակարգի քաղաքականությունը կապված միջուկային զենքի ստեղծման հարցում ԱՄՆ-ի կասկածների հետ: Նա տրամաբանական արձագանք տվեց, երբ սկսեցին քննարկել Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, որը տպագրվել էր չորեքշաբթի օրը փարիզյան երգիծական թերթ Չարլի Հեբդոյում՝ խորհելով, որ աշխարհը հոյակապ վայր կլինի, եթե բոլորը հարգեն մյուսների կարծիքները:
«Մենք հավատում են, որ սրբությունները պետք է հարգվեն»,-նշեց Զարիֆը: «Եվ եթե մենք չսովորենք հարգել միմյանց, ապա շատ դժվար կլինի տարբեր հայացքների, մշակույթների ու քաղաքակրթությունների աշխարհում: Մենք ունակ չենք լինի մասնակցել լուրջ բանակցությունների, եթե մենք սկսենք չհարգել միմյանց արժեքներն ու սրբությունները»:
Նա ավելացրեց. «Կարծում եմ կհամաձայեք, որ մենք շատ ավելի ապահով կլինեինք, աշխարհը ավելի խելամիտ կլիներ, եթե մենք մեր տարբերությունների վերաբերյալ մասնակցեինք լուրջ երկխոսությանը, լուրջ բանավեճին: Այդժամ մենք կգտնեին, որ այն ինչ միացնում է մեզ շատ ավելի արժեքավոր է, քան այն, ինչ բաժանում է մեզ»:
Չարլի Հեբդոն դեպքերից հետո դուրս եկած առաջին համարի կազմի վրա պատկերվում է մինչև ատամները զինված դիմակավոր երկու ահաբեկիչ իսլամիստի ծաղրանկար, ովքեր հարձակվել էին գրասենյակի վրա մեկ շաբաթ առաջ՝ Ֆրանսիայում տասնամյակի ամենամահաբեր հարձակման ընթացքում սպանելով 12 մարդու:
Գրոհայինը, ով համախոհ էր երկու հարձակվողների արարքին, անցած հինգշաբթի սպանեց կին ոստիկանին, իսկ ուրբաթ օրը կոշերային մթերային խանութում չորս հրեա գերիներին: Երեք գրոհայիններն էլ սպանվել են ուրբաթ օրը տեղի ունեցած ոստիկանության ռեյդի ժամանակ:
Անհանգստություն հայտնելով Եվրոպայում հակաիսլամական ցույցերի կապակցությամբ՝ Զարիֆը ասաց, որ ծայրահեղականների խնդիրները «շատ լուրջ են» թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Եվրոպայում:
«Դուք այստեղ՝ Եվրոպայում, ցույցեր եք տեսել, որոնք չափազանց վտանգավոր են: Մենք պետք է դրանցից ելք գտնենք»,-նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ