Մի կյանքի պատմություն
Բարև իմ նախկին երազանք: Վաղուց է չենք տեսնվել: Ինչով ես զբաղվում: Ինչպես են գործերդ: Ես քեզ կարոտել եմ,գիտես: Երեկ պատահմամբ անցնում էի ձեր տան կողքով, հին հուշեր արթնացան մեջս,ցանկացա կրկին վերհիշել անցած ուղիս,ապրումներս: Գիտես էլ չեմ տանջվում, էլ անքուն գիշերներ չեմ անցկացնում,և նկարիդ առաջ մոմեր չեմ վառում`երազանք պահելով: Արդյոք հիշում ես ինձ, կա քո սրտում մի փոքրիկ անկյուն,որտեղ թողել ես ինձ: Հիշում ես այն օրը,երբ երկար~-երկար~ զրուցում էինք`անգիտակից աշխարհի թոհուբոհին: Սիրտս թպրտում էր, երբ կողքիդ էր, ուզում էր դուրս թռչել տեղից ու բղավել աշխարհին, որ սիրում էր քեզ: Իսկ դու ինչ էիր զգում? Դժվար էր ասել: Սիրտս ուզեց զգալ օդի թարմությունը,ստիպեց ինձ դուրս գալ փողոց և քայլել անհայտ ուղիներով: Քայլերս ինձ տարան հեռու~ այս կյանքից ու աշխարհից,ու հայտնվեցի արդեն վաղուց մոռացված մի եկեղեցու մոտ: Նախկինում ամեն անգամ եկեղեցու կողքով անցնելիս Աստծուն խնդրում էի,որ մեր ճանապարհները երբեք չբաժանի,իսկ հիմա…հիմա ամեն ինչ այլ է…
Մի փոքր քայլեցի եկեղեցու շուրջ, գտա հենց այն քարը,որի վրա տարիներ առաջ նստած էիր ու ձեռքս բռնած ասում էիր` մենք միասին լինել չենք կարող…
Հոգիս ճմլվեց անսովոր ցավից, նստեցի քարի վրա:Կողքիս փայտի մի կտոր կար,վերցրի ու սկսեցի գրել հողի վրա:Եվ հանկարծ մտքիս եկավ տարիներ առաջ քեզ գրածս տողերը:Մի տխուր ժպիտ եկավ դեմքիս,հիշեցի ինչպես տարիներ առաջ արցունքն աչքերիս գրեցի այդ տողերը: Ու հիմա էլ, թեկուզ տարիներ հետո հիշում եմ այդ տողերը բառ առ բառ:Հիշիր նաև դու…

Եթե իմանաս ինչքան եմ տանջվել,
Ինչքան եմ անունդ տալիս լացել,
Ինչքան եմ Աստծուց մեղքերիդ համար թողություն հայցել 
Գուցե հասկանաս,ու քեզ եմ սիրել:
Կողքիս ես եղել, քեզ կարոտել եմ
Անունդ տվել ու արտասվել եմ`
Սիրելով ապրել ու հուսացել եմ:
Եթե իմանաս ինչքան եմ տանջվել,
Ամեն բառիցդ ինչքան եմ կառչել,
Ամեն ցավիցդ ինչքան հառաչել,
Ինչքան լացել,ինչքան տառապել,
Գուցե հասկանաս, որ քեզ եմ սիրել:
Արգելված սեր էր,գիտեմ սիրելիս,
Քեզ համար քույր էի,քույր էի հոգիս, 
Դու ինձ սիրում էիր միայն որպես քույր,
Իսկ իմ ուզածն էր թունոտ մի համբույր…

Ոչ,ոչ,ոչ այլևս չեմ կարող գրել,սիրտս մղկտում է ամեն մի բառից,արցունքներս վազում են այտերիս վրայով…
Դու ինձ սպանել ես…Ինչու, Ինչու, Ինչու, միթե մեղավոր եմ,որ անհույս սիրով սիրել եմ քեզ…Սակայն արդեն տարիներ են անցել,և այդ տարիների հորձանուտում ես ինձ եմ կորցրել:Եթե միայն դու ինձ ասեիր այն խոսքերը,որ ուզում էի լսել քեզանից, այդ ժամանակ ոչ մի հավերժություն և ոչ մի խոչընդոտ մեզ չէր բաժանի: Ես արդեն գիտեմ պարզ մի իսկություն,որ չկա այն հեքիաթային աշխարհը,որը ես էի կերտել իմ երազանքներում: Վերջին անգամ գրկում եմ քեզ իմ սեր,և հեռանում եմ քեզանից`թողնելով սերս քեզ…
Քայլերս ինձ տարան տուն, հոգիս խռով էր,սիրտս անհանգիստ, միտքս խառնված: Փակեցի աչքերս, եվ կրկին դու…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել