Հարգելիներս... 
Համոզված եմ, որ կգտնվեն շատերը, ովքեր ինձանից ավելի խելացի կլինեն, զարգացած, հայրենասեր, աշխատասեր, բարի, մեծահոգի... Բայց Ես՝ նվաստս, խնդրում եմ ձեզ՝ մի պահ մտածենք ասածիս շուրջ:
1. Մի քննադատեք այն, մանավանդ ֆեյսբուքի առջև նստած, ինչը ձեզ մի փոքր դուր չի գալիս: 
2. Մի փնտրեք ինտրիգներ այնտեղ, որտեղ իրականում չկա... Կամ եթե կա էլ, միշտ չէ, որ պետք է ցույց տալ ձեր հետախուզական ունակությունները:
3. Մի ձգտեք դառնալ միսս կամ միստր Էքսկլյուզիվ... Դեղին մամուլն ընդհանրապես ուրիշ բան է, ու հավատացնում եմ ձեզ... Դուք հեռու եք այդ ամենից:
4. Մի չարացեք, նունիսկ եթե գտնում եք, որ անարդար են մեզ կամ մեր ազգի հետ վարվել... Հավատացեք... Չարությունը վերացնում է մարդու ազնվական կարողությունների 3/4-ը և կուրացնում առողջ դատողությունը, որն այդ պահին ամենաանհրաժեշտն է:
5. Մի տրվեք պրովոկացիաների... Տեսեք ձեր աչքերով կամ լսեք ձեր ականջով... Այնուհետև տարածեք լուրը, քանի որ ապատեղեկատվությունը երբեմն կարող է ոչ ավել, ոչ պակաս, Մարդու կյանք արժենալ:
6. Ապրեք ձեր կյանքը դժվարություններով և ուրախ պահերով.. Տխրեք դիմացինի անհաջողություններով և դժբախտ պատահարներով, եթե կարող եք՝ օգնեք ողջ ուժերի ներածի չափով... Բայց երբեք մի քննադատեք դիմացինին նրա համար, որ նա ուղղակի այդ օրն ուրախ է, հավատացնում եմ ձեզ, դուք Բարձյալը չեք... Ամեն մարդ ինքն է իր ճանապարհը ընտրում, իսկ ձեր իրավունքները վերջանում են այնտեղ, որտեղ սկսում են դիմացինի իրավունքները:
8. Կյանքը կարճ է, ժամանակ մի ծախսեք դիմացինի հաշվին ինքնահաստատվելու վրա.. Միշտ ինքներդ ձեզ հարցրեք՝ ով եք դուք, դեպի ուր եք գնում ու ինչ եք թողնելու ձեզնից հետո:
9. Պարտադիր չէ թույն շնչել դրացու հանդեպ, որպես այլընտրանք առաջարկում եմ պարբերաբար դիմացինին ասել դրական խոսքեր, դրանով դուք Նրան լավություն չեք անում, այլ առաջին հերթին ինքներդ Ձեզ... Հեչ որ չլինի, մի փոքր մաքրագործվում եք:
10. Եկեք թերարժեքության բարդույթով չտառապենք, մամուլը ողողված է դրանով... Ախր այն աղավաղում է մեր ազգի կեցվացքը... Լինենք միասին ոչ միայն պատերազմներից առաջ, այլ նախևառաջ խաղաղ պայմաններում... Հավատացեք, դա ավելի բարդ է ... Երբ մենք միասին լինենք, ինչպես Մի Մարմին ու իրար անընդհատ «չգցենք»... Ոչ մի ռուսաթրքաազերաաֆրոամերիկացի չի փորձի խաղալ մեր արժանապատվության հետ... Շնորհակալ եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել