Civilnet.am-ը գրում է․
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի է ունենում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստը։
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, գործով մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Նա միջնորդեց Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել ներկայացված մեղադրանքում և պատիժ նշանակել 6,5 տարի ազատազրկում, զրկել վարորդական իրավունքից երեք տարով, խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ և բռնագանձել մոտ 480 հազ․ դրամ` դատական ծախսի դիմաց։
Արթուր Սարգսյանը ճառում հիմնավորեց, որ ապացույցներով հաստատվել է՝ վթարի պահին Վարդան Պետրոսյանը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ խոսելով հեռախոսով, գերազանցել է բնակավայրում թույլատրելի արագությունը, իսկ պաշտպանական կողմի պնդումները, թե վթարի տեղը փոխվել է, ըստ դատախազի՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ է, քանի որ փաստերը վկայում են, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի կողնակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ