Մենք ուզում ենք միանգամից ստանալ բոլոր հարցերի պատասխանները, կարդալ ճիվաղի մտքերը, շարժառիթները, դրդապատճառները: Դեռ չեն դադարում վերլուծությունները՝ չէր կարող միայնակ գործել, չէր կարող դրդող կամ դրդապատճառ չլինել, չէր կարող, չէր կարող...
Լավ, ենթադրենք չէր կարող, բա ինչպես կարող է մեկ-երկու օրում այդ բոլոր հարցերի պատասխանները ստացվել: Կարո՞ղ եք մատնանշել աշխարհում որևէ սահմռկեցուցիչ դեպք, որի հարցականները պատասխան են ստացել ժամերի ընթացքում: Դրանք շաբաթներ, հաճախ ամիսներ ու տարիներ են տևում: Իսկ մենք, չէ՛, հագնում ենք քրեագետի, փորձագետի, հոգեբանի, ամենագետի բաճկոններն ու նետվում ֆեյսբուքյան փորձաքննությունների...
Ընկերներ, երբեմն ավելի լավ չէ՞ խելամիտ լռել...
Հ.Գ. Ինքս լիովին չեմ վստահում ՀՀ իշխանություններին, ազդված եմ նրանց անողնաշար կեցվածքից, բայց հեռու եմ այն մտքից, որ երբ ու որ պահին ուզենամ՝ կարող եմ ինձ հուզող հարցերի պատասխաններն իմանալ: Քաղաքական հարաբերությունների դաշտում նրանց չվստահելը միանգամայն տրամաբանական է, իսկ անգիտությամբ պրոֆեսիոնալների դաշտ մտնելը և աղմուկով ու ճնշումներով նույն վայրկանին ամեն ինչ իմանալու մարմաջը՝ վտանգավոր...
Հ.Գ. 2 - Քանի որ այդ ճիվաղի գործողություններին համարժեք պատիժ ուղղակի գոյություն չունի, հետագա իրավական գործընթացն ինձ համար զրո արժեք ունի: Բացի այն, իհարկե, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա Հայաստանում, հայ իրավապահների լիազորությունների շրջանակներում: Ինչպես արդարացիորեն նշել է Кочарян Карен-ը՝ հազարից մի անգամ հայերը վստահում են հայկական արդարադատությանը, սրանք էլ նազուտուզ են անում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել