«Ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարները, իշխանություններն ընդհանրապես հասկանան, որ Գյումրիում տեղի ունեցածի և հետագա ընթացակարգերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն կոնկրետ հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ` առանց կռուտիտների և շուստրիությունների:

Հարց 1. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորելու, նրան մեղադրանք առաջադրելու և Հայաստանի օրենքներով դատելու ուղղությամբ:

Հարց 2. Ինչո՞ւ Հայաստանի ոստիկանները 12 ժամ չեն կարողացել հայտնաբերել և ձերբակալել Պերմյակովին: 12 ժամի հաշվարկը, ընդ որում, սկսվում է այն պահից, երբ ՀՀ ոստիկաններն իմացել են, որ սպանության կասկածյալը հենց Պերմյակովն է, ունեցել են նրա լուսանկարն ու տվյալները:

Հարց 3. Ինչո՞ւ զորամասից Պերմյակովի փախուստի և ապա Գյումրիում թրև գալու, ապա Ավետիսյանների տանը հնչած կրակոցների մասին ահազանգ չի եղել ոստիկանությանը:

Հարց 4. Ի՞նչ իրավունքով են ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները ավտոմատներով զինված շրջում Գյումրի քաղաքում:

Հարցերը կարելի է անվերջ շարունակել, բայց դա իմաստ չունի, քանի դեռ վերը նշվածների պատասխանները չեն ստացվել: Իսկ քանի դեռ չեն ստացվել, կարելի է սպասել նոր հուզումների և ոչ միայն Գյումրիում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել