Doctors.am-ը գրում է․
Բժիշկներն այս հիվանդությունը ստրաբիզմ են անվանում, այն արտահայտվում է ֆիքսման կետից աչքի տեսողական առանցքի մշտական կամ պերիոդիկ շեղումով: Շլությունը ոչ միայն ազդում է մարդու արտաքին տեսքի վրա, այլ նաև խանգարում է նորմալ տեսնելուն: Հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է երեխաների մոտ: Մանրամասն խոսենք առաջացման պատճառների, տեսակների և բուժման մեթոդների մասին:

 

Ինչու՞ է առաջանում ստրաբիզմը

 

Պատճառներ իհարկե շատ կան: Հիմնականում դրանք կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններն են, աստիգմատիզմի առկայությունը և հեռատեսությունը, նյարդային խանգարումները, երկարատև սթրեսային իրավիճակը: Շլության առաջացման պատճառ են նաև աչքի բնածին անոմալիաները, ժառանգական նախատրամադրվածությունը, մանկական հասակում ձեռք բերած կարճատեսությունը, ներքին օրգանների հիվանդություններն ու ինֆեկցիաները: Փոքր երեխաների հակվածությունը հիվանդության նկատմամբ պարզ բացատրություն ունի. բինոկուլյար տեսողությունը (կոմպլեքս պատկեր տեսնելու ունակությունը) նորածինների մոտ զարգացած չէ, այսինքն՝ իրականում կյանքի առաջին ամիսներին բոլոր նորածինները "շիլ" են: Սա սովորաբար անցնում է 30-60 օրում: Եթե երեխան մեկ տարեկանից փոքր է` նա կարող  է ֆունկցիոնալ բնույթի հեռատեսություն ունենալ: Նա ստիպված է լարել տեսողությունը՝ հեռվում գտնվող ինչ-որ բան տեսնելու համար: 

 

Շլության տեսակները

 

Կա մշտական, պարալիտիկ, համակցված, ձեռքբերովի և իծնե , ընդմիջվող և միակողմանի, իրական և կեղծ շլություն: Եվ սրանք բոլոր տեսակները չեն: Համամիտվող շլության դեպքում, աչքը շեղվում է դեպի քթոսկրը, տարամիտվողի դեպքում` քունքոսկրը, հորիզոնականի դեպքու` վերը կամ ներքև: Կան նաև խառը տեսակներ: Բժշկի չայցելելու դեպքում տեսողությունը կարող է վատանալ իսկ շլությունը էլ ավելի տեսանելի դառնալ:

 

Բուժման մեթոդները

 

Բուժումը կոմպլեքս մոտեցում է պահանջում: Հարկավոր է վերականգնել բինոկուլյար տեսողությունը, ռեֆրակցիայի խանգարումներն ու ուղղել աչքի շեղումը: Այս նպատակով կատարվում են վարժություններ մարզասարքերով, ընտրվում են ակնոցներ, նշանակվում է աչքի գիմնաստիկա: Երբեմն ակնաշարժ նյարդը վիրահատվում է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել