Araratnews.am-ը գրում է․
Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կնպաստի միջազգային կայունության ամրապնդմանը: Այս մասին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Թուրքիան և ԵՄ-ն միասնական շահեր ունեն, և մեր անդամակցությունը Եվրամիությանը կամրապնդի միջազգային կայունությունը: Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին անդամակցության կարևորությունը հասկանալու համար, և ցանկանում ենք հասնել այդ գործընթացի արագացմանը», – հայտարարել է Դավութօղլուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/thurkhiayi-evraandamakcuthyuneh-kamrapndi-mijazgayin-kayunuthyuneh-davuthoghlu/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել