Իսկ մենք էսօր հողին հանձնեցինք գյումրեցի պարզ ու համեստ մի ընտանիք։
Հայը չպտի քար վերցնի հայի վրա, բայց այն, որ մարդիկ պատրաստված էին ու հրահրեցին քար վերցնել, շահարկելով մեր ցավն ու արդար վրդովմունքը, այդպես է։
Երևանում են հիմա հավաքվում, և խնդրում եմ երևանցի ընկերներիս՝ թույլ մի տվեք, որ հայը հայի հետ կռիվ անի, հորդորեք, որ զերծ մնանք էս դառը փորձությունից, հայը հացի համար քարով հային խփողը չէ, ու եթե ինչ-որ ուժեր կռիվ են տալիս՝ ի նկատի ունեալով այս պլատֆորմը, բանի չեն հասնի։
Մենք հարյուր միլիոն չենք, ու գեթ մեկ հայի կյանքն ավելին է, քան ուրիշների հարյուրը,
ով այս բանը չի գիտակցում, ազգի դեմ է գնում։
Իսկ մենք էսօր հողը հանձնեցինք գյումրեցի մի պարզ ու համեստ մի ընտանիք, ու գիտեի, որ եթե շահարկեն այս ամենը, կմոռանան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել