Ցավալի է, բայց հակառուսական քայլերի վրա փող աշխատող գրանտակեր բաշիբոզուկներին հաջողվեց գյումրեցիների արդար ցասումը մի մասով վերածել հակառուսական հիստերիայի և բախումներ հրահրել հայ ոստիկանների հետ: Այս պահին հայ ընտանիքի վրեժի պահանջով Գյումրու փողոց դուրս եկած հայ քաղաքացին բախվում է հայ ոստիկանի հետ, ինչն ուղղակի ամոթալի է: Բոլոր նրանք, ովքեր այս ողբերգությունը դարձրեցին գրանտներ և քաղաքական դիվիդենտներ շահելու առիթ, պատասխան են տալու մեր՝ Հայասատանի Հանրապետության քաղաքացիներիս առջև: Հ.Գ.Այս ամենում իր մեղքի բաժինն ունի Սամվել Բալասանյանը, ով հիմա պետք է կանգնած լիներ իր քաղաքացիների ու ոստիկանների մեջտեղում՝ թույլ չտալով բախումներ, ինչպե՞ս կարող է պատասխանատվության զգացում չունեցող մեկը քաղաք ղեկավարի, ինչպե՞ս կարող ես քո քաղաքացիների ճակատագիրը թողնել մի քանի գրանտակերների հույսին և գնալ հանգստանալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել