Aroxj.am-ը գրում է․
Կարելի է քնել ցերեկը, թե ոչ: Ինչպես է ազդում ցերեկային քունը մարդու օրգանիզմի վրա: Այս հարցի պատասխանը գրեթե «հավերժական է»: Մասնագետների մի մասը պնդում է, որ ցերեկային քունը վնասում է օրգանիզմին՝ դանդաղեցնելով նրա պրոցեսները: Մյուսները գտնում են, որ ցերեկային քունը վտանգավոր չէ, ավելին երբեմն օգնում է օրգանիզմին՝ մասնավորապես ենթամաշկային ճարպերի այրման գործում: Կարդացեք նաև 5 բան, որ պետք չէ անել քնելուց առաջ
Ամերիկացի ֆիզիոլոգ Դեն Վեյսվոսերը և սննդաբան Ալաննա ԴիԲոնան ուսումնասիրել են այս խնդիրը և կատարել որոշակի եզրակացություններ: Նախ համաձայն, այն մասնագետների, որոնք նշում են, որ ցերեկային քունը վնասակար է՝ հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ քնած ժամանակ օրգանիզմում մետաբոլիզմի պրոցեսը, ինչպես նաև շնչառությունը, սրտի աշխատանքը և մի շարք այլ գործընթացներ դանդաղում են: Կարդացեք նաև 5 կանոն որակյալ քնի համար
Սակայն վերոնշյալ մասնագետները ընդգծում են, որ մետաբոլիզմի գործընթացը այնպիսի բարդ մեխանիզմ է, որ ցերեկային մեկժամյա քնով հնարավոր չէ ազդել այդ պրոսեցի արագության վրա:
Ֆիզիոլոգ Դեն Վեյսվոսերը նշում է.«Արթնանալուց անմիջապես հետո օրգանիզմի բոլոր պրոցեսները վերականգնվում են: Հատկապես դա վերաբերում է ցերեկային քնին՝ այս դեպքում օրգանիզմի պրոցեսները վերականգվում են երկու անգամ ավելի արագ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ