Պատասխանատվության ենթարկել այն իրավապահներին, որոնց թողտվությամբ Պերմյակովը չհայտնվեց ՀՀ իրավազորության տիրույթում. Վ. ԳրիգորյանPanorama.am-ը գրում է.

«Պետք է ակնհայտ լիներ հայ իրավապահների համար, որ ռուսաստանցի զինվորականների մասնակցությունը ռուս զինվորականի որոնողական, որևէ օպերատիվ-հետախուզական աշխատանքներին, որոնք դուրս են եղել հայ-ռուսական պայմանագրով նախատեսված գործառույթի շրջանակներից, անխուսափելիորեն հանգեցնելու էր նրան, որ ՌԴ քաղաքացին հայտնվելու էր ՌԴ իրավազորության տիրույթում՝ անվերադարձ, այլևս նրան չէին վերադարձելու ՀՀ իրավազորության տիրութ: Մենք գործ ունենք զինվորականների հետ, որոնց համար Սահմանադրությունը ամենաբարձր հրամանն է»,- «Ազատություն»ռադիոկայանի հետ զրույցում ասել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նրա խոսքով, այն պահից ի վեր, երբ Ռուսաստանի քաղաքացի զինվորականը հանձվում է ռուս զինվորականներին, Ռուստասանի իրավազորության տիրույթ, նրան հետ հանձնելն այլևս տեղի չի ունենում. «Այս մասին առաջին իսկ ահազանգը յուրաքանչյուրս կարող էինք ունենայիք, երբ տեսանք, որ ռուս զինվորականները զինված մասնակցում են որոնողական գործողությունների: Այն պահից ի վեր, երբ ՌԴ զինվորականները ձերբակալում է նրան և այդտեղ որևէ այլ պետության ներկայացուցիչ կա, Ռուսաստանի քաղաքացու ներկայացրած պահանջի համաձայն, նույն զինվորականները պարտավոր են նրան պաշտպանել յուրաքանչյուր երրորդ անձի ոտձգությունից»:

Վ. Գրիգորյանը նշել է, որ մինչ ռուս զինվորականի ձերբակալությունը, բոլորը պետք է պահանջեին, որ հայ իրավապահները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսի նա մնար Հայաստանի իրավազորության ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել