Ինչպես հիշում ենք, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացված գնդակոծության հետևանքով տվյալ շրջանի հարակից բնակավայրերն ու գյուղերը մեծ թվով վնաս էին կրել:
Այս մասով կառավարությունը հրահանգել էր կազմել հանձնաժողով` գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու համար:

Այսօր գործադիրի հերթական նիստի ժամանակ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև այս հարցին: Մասնավորապես խոսվել է ՀՀ սահմանամերձ համայնքների բնակավայրերի կրած վնասները փոխհատուցելու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները, և կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: Մեջբերեմ. «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ»:

Սահմանամերձ բնակավայրերը պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում, նամանավանդ սահմանին առավել մոտ գտնվող և Ադրբեջանի գնդակոծությունից համեմատաբար շատ վնաս կրող համայնքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել