kostanyanGalatv.am-ը գրում է․

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքի առթիվ տարածված հաղորդագրությանն ու դրա շուրջ բարձրացած աղմուկին՝ նշելով.
«Տարամեկնաբանությունների եւ շահարկումների տեղիք է տվել դատախազության հաղորդագրությունը, այդ թվում ՌԴ օրենսդրության վկայակոչման փաստը: Մենք խոսում ենք ՀՀ օրենսդրության, եւ նկատի ունենալով, որ խոսում ենք ՌԴ ռազմական բազայում զինվորական ծառայություն անցնող անձի կողմից կատարված հանցագործության մասին, հետեւաբար մենք նաեւ խոսում ենք միջազգային իրավունքի համապատասխան դրույթների, եւ հետեւաբար Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական պայմանագրի կարգավորումների մասին: Այսինքն, ՀՀ օրենսդրությունը, որը նաեւ բաղկացած է միջազգային պայմանագրերից եւս, այստեղ գործում են ամբողջության մեջ վերցրած: Եւ չի կարելի վերցնել կոնկրետ մի քրեական օրենքի մեկնաբանություն, եւ դա դիտարկել որպես բացարձակ ճշմարտություն»:
«Մենք ունենք 2 տիպի իրավազորություն միջազգային իրավունքում՝ տարածքային եւ անձնական: Հատկապես Եվրոպական դատարանում իրավակիրառ պրակտիկայի մակերեսային ծանոթացման դեպքում մենք կտեսնենք շատ օրինակներ, երբ որ X երկրի տարածքում Y երկրի իրավապահ մարմինների իրավազորության ներքո է անցնում կոնկրետ սուբյեկտը, դա դիտվում է, որ անձը գտնվում է այդ պետության իրավապահ մարմինների իրավազորության ներքո: Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, մենք ունենք պայմանագիր , որն այս դեպքում առնչվում է երկու հոդվածի. 4րդ հոդվածը, որը սահմանում է, որ այն հանցագործության քննությունը, որը կատարվել է Հայաստանի տարածքում, այն անձանց կողմից ովքեր մտնում են ռազմական բազայի մեջ, իրականացվում է ՀՀ օրենքներով, եւ կա հաջորդ հոդված, որը սահմանում է, որ այդ կարգը, այսինքն 4-րդ հոդվածի դրույթները, կիրառելի չեն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են.
1. եթե այդ հանցագործությունը կատարվել է ռուսական բազայի տարածքում
2. եթե հանցագործությունը կատարվել է ընդդեմ ՌԴ-ի եւ դաշնության ռազմական բազայի մեջ մտնող անձանց նկատմամբ
3. ամենակարեւորը՝  եթե կատարվել են զինվորական հանցագործություններ, այսինքն զինվորական հանցագործություններ, որոնք կատարվել են բազայի տարածքում, կամ որեւէ այլ տարածքում, նրանք ընդդատյա են ռուսական իրավապահ մարմիններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել