Ինձ չի լքում այն հարցը, թե եթե այս երիտասարդ տղան Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը ոչնչացրել է վախից, որ կարող են մատնել իր դասալքությունը, ինչպե՞ս է նա գնացել այդ տուն, ինչպես ինքն է ասում, ջուր խմելու: Նախապես չգիտե՞ր, որ ջուր խմելու համար որևէ տուն մտնելու դեպքում միշտ մարդ/մարդկանց հանդիպելու հավանականություն կար, այն էլ՝ ոչ աշխատանքային ժամի: Ի՞նչ է, նախապես մտածել էր, որ ողջ ընտանիքը կոտորելու է՝ հետո՞ ջուր խմի, թե՞ ջուր էր խմելու՝ հետո կոտորեր: Թե՞ համոզված էր, որ իրեն անծանոթ բնակարանում մթության մեջ աննկատ գտնելու է ջրի տեղը, խմելու է ու սուսիկ-փուսիկ հեռանա, բայց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/439428926209389?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել