Երեկ ռուս մի պաշտոնյա հայտարարություն արեց, էն մասին, թե ինչի չեն կարող թողնել էդ զինվորին Հայաստանում: Բաց տեքստով ասեց, որ եթե թողնենք, հայերը հում-հում կուտեն:
Ու խոսքը շարունակեց` եթե ռուս զինվորը հանցանք էր անում, ասենք, Աֆղանստանում, մենք երբեք չենք թողել, որ մեր զինվորին աֆղանները դատեն.... Վաղուց գիտեինք, որ «սոյուզնիկ» չենք, ընդամենը ռազմաբազա ենք, ու էսօր պաշտոնյան անթաքույց ասում ա` հո չե՞նք թողնի, որ մեր զինվորին թշնամին դատի։
Հեռախոսով էի նայում ու կորցրեցի, թե ընկերներիցս ում մոտ եմ հանդիպել:
Հա, ու էսպես էլ պիտի լիներ, որովհետև ռուսները Շիրակում վաղուց են իրենց սանձարձակ պահում, ու երբեք մեծ աղբորը բան ասող չի եղել: Ոչ ժողովուրդը, ոչ վերադասները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/775571449180457?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել