Գագիկ Ծառուկյանի հեռուստաընկերությունում բարձր աշխատավարձ ստացող «ամենաօբյեկտիվ» Պետրոսը (ում աշխատավարձը մի քանի անգամ ավելի բարձր է, քան սահմանամերձ հիվանդանոցի բժշկի կամ ուսուցչի աշխատավարձը), մեղադրում է հայկական կայքերին՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագորրծության հաշվին սեփական ռեյտինգների բարձրացման և լայքեր հավաքելու մեջ՝ մոռանալով, որ վերջին տարիներին հենց այդ նույն լրատվական կայքերն են հասարակությանը ներկայացնում օբյեկտիվ լրատվություն՝ ի տարբերություն իր՝ մեկ մարդու շահերին ծառայող հեռուստատեսության և հաղորդման: 

Ի տարբերություն քեզ՝ Պետրո՛ս, լրատվական կայքերի մեծ մասին Գագիկ Ծառուկյանը կամ որևէ մեկը փող չի տալիս, այլ կայքերի սեփականատերերը փորձում են սեփական քրտինքով կայացնել հասարակության համար շատ կարևոր այդ գործիքները: 
Ի դեպ, պատահական դիտեցի Պետրոսի հաղորդումը, որի հյուրը Լևոն Բարսեղյանն էր. մի մարդ, ով վերջին օրերին Գյումրիից տեղեկություններ էր տրամադրում ցավալի դեպքերի մասին, և մինչ այս հաղորդումը տպավորություն ունեի, որ գյումրեցի այս մարդն իր վրա պատասխանատվություն է վերցրել լրատվականներին ինֆորմացնելու իր քաղաքում տեղի ունեցածի մասին, բաց լսելով նրա ելույթը՝ շատ զարմացա.
եթե այս ելույթը սեփական անձը կարևորելու համար էր, ճիշտ ժամանակին չէր, 
եթե այս ելույթը գրանտ շահելու համար էր, ճիշտ ժամանակին չէր, 
եթե այս ելույթը քաղաքականություն մտնելու համար էր, ճիշտ ժամանակին չէր և ընդհանրապես՝ մեր ազգի այս ծանր հոգեբանական վիճակում որևէ դիվիդենտ քաղելը տեղին չէ: 
Հերթական անգամ հիասթափվեցի... Անձնական շահերն ու ամբիցիաները սեփական ժողովրդի ողբերգության վրա չի կարելի կառուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել