Yerevannews.am-ը գրում է․
Ժամանակն է վերանայումներ կատարել առաջնագծում իրականացվող դիտարկումների առաջնահերթություններում: Պետք է վերաձևակերպել և վերաիմաստավորել իրականացվող դիտարկումների նպատակները: Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ զուգահեռ ներդնել առաջնագծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, այլապես դիտարկումները էական նշանակություն և հետևանքներ չպարունակող պրոցեսների են նմանվում: Ահա այսօր, հունվարի 14-ին, ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն՝ ելնելով անվտանգության նկատառումներից նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը: