Քանի որ կրքերը գնալով թեժանում են, արտահայտվեմ վերջին անգամ. երեկվա քաղաքապետարանի հավաքույթը տժժալ չէր, այլ ընդամենը լրագրողների հավաք՝ առանց երաժշտության, երգ ու պարի, քննարկում և ամփոփում, որն սկսվեց մեկ րոպե լռությամբ և որի ընթացքում սկսեց քննարկվել համերգը չեղյալ հայտարարելու թեման: Հարցին, թե ինչու էինք երջանիկ ժպտում, պարզապես մի պահ, երբ իրար տեսանք, ուրախացանք, վաղուց չէինք հանդիպել, մեղավոր ենք, ամենայն անկեղծությամբ, զղջում ենք... Մարդ ենք, բոլորի հետ էլ պատահում է, որ նույնիսկ ամենածանր պահին հարազատ դեմքեր տեսնելով ժպտում ես.... Նկարները հայտնվեցին սոցցանցերում, հավանաբար, որպեսզի մի փոքր շեղեինք, բայց սարսափելի միամիտ, չմտածված քայլ էր, որի համար այնքան ենք զղջում, որ արդեն ապրելներս չի գալիս.... Գիտեմ, որ սա ոչինչ չի փոխելու, բայց հայցում եմ բոլորի ներողամտությունը՝ հուսալով, որ մի պահ կանգ կառնեք ու կհիշեք, որ երկրում շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ կան....
Իմ մասին չեմ ասում, չեմ արդարանում, սխալ եմ և միշտ լուռ կրում եմ պատիժս... Բայց այսօր արդեն տեսա հայհոյանքներ այնպիսի մարդկանց հասցեին, որոնք միշտ աչքի են ընկել իրենց խիստ ու հայեցի դիրքորոշմամբ, նաև այս հարցում... Չարժի մի ժպիտի համար մոռանալ մի ամբողջ կյանք արածը.....
Եվսս մեկ անգամ կներեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/871160936281396?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել