Дилемма воскресного утраՄարդիկ սեքսում, ինչպես և իրենց գործունեության մնացած բոլոր ոլորտներում, հաճախ սահմանված նպատակակետ չեն ունենում: Հատկապես, եթե այդ մարդիկ կանայք են:

Երիտասարդ կինն ինքը դեռևս չի կարող պարզաբանել, թե ինչու է քեզ թույլ տալիս իր ներքնաշորերում հետախուզական աշխատանքներ իրականացնել: Նա դեռևս հնազանդվում է միայն իր զգացողություններին: Ոչ, սեքս լինելու հարցում նա վստահ է, սակայն մնացած ամեն ինչում… Արդյո՞ք նա ցանկանում է ամեն օր արթնանալ քո կողքին, քո արտաքինով կարմրաթուշ թոռնիկներ ունենալ, թե՞ այդ ամենն ընդամենը հերթական թեթևակի սխալ է՝ չզրկված հաճույքից:

Նրա այդ հարցերին կարող է պատասխանել միայն մի մարդ, իսկ ավելի կոնկրետ՝ դու: Քանի որ, ի տարբերություն նրա, դու մոտավորապես պատկերացնում ես սցենարի իդեալական շարունակությունը:

Մենք շատ ավելի քիչ պահանջկոտ ենք, քան տիկնայք և հետևաբար հաճախ մեծագույն եռանդով պատրաստ ենք մեր ուշադրությամբ երջանկացնել ցանկացած մեկին՝ պայմանով, որ նա երջանկացումից անմիջապես հետո անձամբ հավաքի իրերը և հեռանա մեր կյանքից՝ երախտագիտությամբ ժպտալով: Դե իսկ դրա հետ մեկտեղ ընդհանրապես չես ցանկանում լինել մի սրիկա, որը տրորում է կանացի ամենալուսավոր զգացմունքները:

«Տղամարդկանց հետ կապված ամենամեծ խնդիրը,- ասում է գերմանական «Thema1» ամսագրի սեքս-սյան վարող Շելլի Կայսթերսը,- կայանում է նրանում, որ նրանք չափազանց շատ են կեղծ ազդանշաններ հաղորդում: Նրանք այդ կերպ ցանկանում են կրքոտ սրիահարներ ձևանալու համար հասնել մինչև մարմին, փոխարենը անկեղծորեն թողնեն հասկանալ, որ նրանց պարզապես սեքս է անհրաժեշտ, և ես նույնպես դրա համար ժամանակավորապես հարմար կլինեմ»: Մենք կարող էինք պատասխանել հարգելի տիկին Մայսթերսին, որ ուրախ կլինեինք կեղծ ազդանշաններ չտալու դեպքում, սակայն այլ կերպ չի ստացվում՝ աշխարհում աններելի քիչ են կանայք, որոնք գրգռվում են «Դե ի՞նչ, չգնա՞նք» արտահայտությունից: Իսկ որպես անկեղծ խոստովանություն. «Միայն թե դա կլինի մեկ գիշերով, քանի որ դու այնպես չէ, որ ինձ իրապես դուր ես գալիս»: Նույնիսկ չափազանց հնարավոր է նրա կողմից ճակատին աթոռով հարված ստանալ:

Դրա պատճառով էլ, ի՞նչ կարող ես անել: Ստիպված ես լինում հաճոյախոսություններ անել, տեսանելիորեն շարժել հոնքերդ և տարբեր կերպ հիացմունք և երկրպագություն ցուցադրել:

Ահա այսպես էլ մենք, պարոնայք, դառնում ենք իսկական սրիկաներ՝ առաջին հերթին գրավում ենք նրանց, այնուհետև անսիրտ կերպով լքում: Իսկ ահա եթե հնարավոր լիներ միանգամից ամեն ինչ պարզաբանել, որ ոչ մեկի մոտ հենց ամենասկզբից կասկած չլինի, որ սպասվում է հիասքանչ, տաք և ռոմանտիկ գիշեր, բայց միակը…

Իրականում, դա կարելի է անել, եթե քեզ տարբեր կերպ դրսևորես բոլոր այն կանանց հետ, որոնց հետ, թվում է, հարաբերություններ ես ցանկանում, և բոլոր նրանց հետ, որոնց հետ դու, անխոս, սեքս ես ցանկանում:

Ինչպես անել, որ նա ցանկանա քեզ հետ մնալ

Կոճակ

Նրան ինչ-որ բան նվիրիր: Պարտադիր չէ, որ դա թանկարժեք լինի: Եվ ընդհանրապես կարևոր չէ՝ կոնկրետ ինչ: Թեկուզ կոճակ: Չէ՞ որ այն եղել է գնման հնագույն ակտ, երբ տղամարդն իր ընտրյալին տալիս էր իրենց ամուր հարաբերությունների նյութեղեն ապացույց. նրա ոտքերի առաջ առյուծի կաշի էր նետում, նվաճում թագավորություններ և նմանատիպ այլ բաներ: Մինչ այդ նրա համար դու պարզապես պատահական ծանոթ էիր, իսկ հիմա դարձար նա, ով իրեն կոճակ է նվիրել… Կարճ ասած, գլուխ մի ցավացրու, պարզապես հիշիր՝ նվեր մատուցելու ակտը կինը ընդունում է որպես շարունակական հարաբերությունների ամրապնդման խորհրդանիշ:
Հ.Գ. Փող մի նվիրիր: Կարող է սխալ հասկանալ:

-Ալիսա, 22 տարեկան.
«Ամենահիմար նվերը, որ ես երբևէ ստացել եմ տղամարդուց, եղել է կարմիր գլխարկով ձկան մոմե արձան, որն ամանորյա երգ էր երգում: Ես հիմարաբար ասացի. «Օ՜», և տղան այդ զզվելի իրը փակցրեց պատին՝ ասելով. «Այն քոնն է»: Եվ ամեն դեպքում՝ հաճելի էր: Հիմար, բայց հաճելի»:

Խոսիր ապառնի ժամանակով

«Մի օր ես քեզ անպայման ցույց կտամ…», «Հուսով եմ՝ սեպտեմբերին մենք միասին կգնանք…», «Երբ ես քեզ ծանոթացնեմ նրա հետ, դու չես կարող զսպել ծիծաղդ»: Մի վախեցիր զարմացնել աղջկան՝ ապագայի հետ կապված ակնարկներով: Եթե դու նրան դուր ես գալիս, դա նրան միայն կուրախացնի, իսկ եթե այդքան էլ դուր չես գալիս, նրա համար մեկ կլինի:

- Տանյա, 29 տարեկան.
«Երբեմն նման ինքնավստահությունը նյարդայնացնում է, և դու մտածում ես՝ պետք չէ ամեն ինչ իմ կողմից որոշել, կապրենք՝ կտեսնենք՝ արդյո՞ք մեզ մոտ «հետո» կլինի: Սակայն, ընդհանուր առմամբ, լավ է, երբ դու միանգամից հասկանում ես, թե ինչ հարաբերություններ է առաջարկում տղամարդը և ինչին պետք է բարոյապես պատրաստվել»:

 

Ավելի շատ ձանձրալի դասականություն

Սեքսի ամենաինտիմ ձևը, համաձայն կանանց հարցումների, դասական դիրքն է (և ոչ թե «69», ինչպես համարում էիք մինչև հիմա): Կանայք համարում են, որ նման սեքսն օգնում է ավելի լավ իմանալ և զգալ զուգընկերոջը (թեկուզ այդպիսի դիրքով հատուկ ոչինչ չես տեսնում): Եվ այն, որ դու ի սկզբանե բոլոր տարբերակներից նախընտրում ես դասականը, աղջկան ցույց կտա, որ նրա անհատականությունը հետաքրքրում է քեզ ավելի շատ, քան մարմինը (թեև, անկեղծ ասած, այդ երկու հասկացությունները քեզ մոտ մի փոքր շփոթության են ենթարկվում):

- Քսենյա, 22 տարեկան.
««Հիանալի սեքս» և «սեքս առաջին անգամ»: Ինձ թվում է՝ սրանք ընդհանրապես տարբեր հասկացություններ են և պետք չէ փորձել համատեղել: Ամեն դեպքում առաջին անգամ այնքան հագեցած և անհանգստացնող է լինում, որ ավելի լավ է բավարարվել առանց հատուկ հրճվանքների, որպեսզի չկոտրվի ընդհանուր հաճույքը»:

Նրա համար համեղ պատրաստիր

Նա մեզ անվանում է հասարակ կենդանիներ, սակայն անձամբ ոչնչով ավելի լավը չէ: Այստեղ շոկոլադե կոնֆետների տուփը մի կողմից, խաղողի ճյուղը մյուս կողմից, սառնարանում դրված լի շիշը, իսկ եթե իկռա չկա, ապա կարելի է նաև ապխտած երշիկով սենդվիչ… Կանայք համեղ կտորներ են: Ուտելիքի որակյալ և բազմազան համը նրանց ավելի շատ է ուրախացնում, քան քանակը, իսկ վայրը, որտեղ  արտադրվում են այդ հրաշքները, նրա հիշողության մեջ դրոշմվում են որպես չափազանց հաճելի վայրեր:

- Մաշա, 25 տարեկան.
«Օ այո-այն: Երբ շատ են համեղ բաները, դա մագնիսի պես ուրախացնում է: Ես երկար սիրավեպ եմ ունեցել ինձանից տարիքով բավականին մեծ տղամարդու հետ, որն ինձ նույնիսկ գրեթե դուր չէր գալիս, սակայն ես մշտապես գնում էի նրա տուն, որտեղ միշտ հարմարավետ էր, հանգիստ, իսկ սառնարանը լի էր մի շարք համադամ ուտեստներով: Նաև նրա սեղանին միշտ դրված էր բավականին զարմանալի հսկայական արևելյան խուրմաներով լի վազ: Ես նույնիսկ չգիտեմ՝ որտեղից էր նա այդպիսիները վերցնում: Իսկ ես խելագարվում եմ դրանց համար»:

Նետիր բիոլոգիական աղբը

Եթե գործը տեղի է ունենում քո տանը, հիշիր՝ կինը բավականին զուսպ է վերաբերում տղամարդու տան թափթփված վիճակին: Կանանց նույնիսկ ազդեցիկ են թվում դարակների փոշին, լուսամփոփի տակ դրված գարեջրի շշերը և  անկողնու տակ եղած փոշեգնդիկները: Այս երևույթները մատնանշում են ձեր գոյությունը՝ առանց կանացի ընկերակցության: Իսկ ահա տարբեր տիպի ոչ տեղին օրգանիկ նյութերին կանայք վերաբերում են խիստ բացասականապես: Տեսանելի հարուստ կենսագրությամբ սավանները, զուգարանը, որ երկրաբանին կարող է էքստազի  ենթարկել, տառականների ջանասեր ընտանիքը, որ հաջողացրել է անցած շաբաթվա պիցցայից մի կտոր որսալ… Բոլոր այս մանրուքները կարող են հստակ կերպով ընդգծել այն փաստը, որ Ձեզ մոտ քիչ առաջ գրանցվեց աշխարհի լավագույն սեքսը:

- Կատյա, 32 տարեկան.
«Կոլյայի տանը ոչ սովորական, այլ հսկայական ամերիկյան առնետներ էին: Նա ասում էր, որ վերջիններս իր մոտ գալիս են ներքևի խանութից, որտեղ բերում են տրոպիկական մրգեր, և նշանակում է նաև առնետներ: Եվ ինձ ողջ ընթացքում թվում էր, որ պառկած եմ Կոլյայի հետ, իսկ առնետը մթության մեջ պատրաստվում է ինձ այնտեղ քաշել… Եվ ինչպիսի՞ն կարող է լինել սեքսը նման պայմաններում»:

Շարունակելի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել