Ոճիրը հակառուսական պայքարի հերթական պլացդարմ դարձնողներին և ռուսներին ռուսներից էլ շատ պաշտպանողներին հավաքեինք և ուղարկեինք ադնակլասսնիկի:
Մի քանի հարցեր կան անպատասխան։
Ես ծառայել եմ Գյումրիում և չեմ հավատում, որ մարդասպանը կարող էր ձմռանը՝ էտ ցրտին, օր ու գիշեր ման գալ Արփաչայի երկայնքով: Անհնար ա:
Շերլոկ Հոլմս պետք չէր լինել հասկանալու համար, որ փախուստի հիմնական ուղղություններից մեկը լինելու է հայ-թուրքական սահմանը: Դժվա՞ր էր հսկել, որ ռուսները բռնեցին:
Եթե իրավական որևէ հնարավորություն չկար մարդասպանին այստեղ դատելու, ինչու՞ էին մեր իրավապահները հայտարարում, որ նա ձերբակալվելու է և պատժվելու է օրենքի ողջ խստությամբ: Ռուսաստանի օրենքները նկատի ունեին, թե այդ ժամանակ Սահմանադրությունը մոռացել էին: Ինչու՞ են մեր իրավապահները մեջբերում Ռուսաստանի Սահմանադրության դրույթները, մերն արդեն քենսլ ա՞։
Ու ամենակարևորը: Հասարակությունն ակնկալում էր, որ ոճրագործին կպատժի Հայաստանի Հանրապետությունը, որովհետեև տուժած ենք զգում բոլորս: Ի՞նչ կարիք կար Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և ռուսների փոխարեն մեզ բացատրել, որ անհույս ա նման ակնկալիք ունենալ, որ հանկարծ մեկի մտքով չանցնի, թե մեր հասարակության ակնկալիքները բանի տեղ կանցնեն: