«Կանխվեցին հակառուսական դրսևորումներ»,-ասում է Արմեն Ռուստամյանը Գյումրու ողբերգական սպանության մասին: Սա ի՞նչ խենթություն է: Ո՞վ է կանխել, որտե՞ղ է կանխել, ինչպե՞ս է կանխել մի բան, որ չի եղել: Գուցե ՀՀ ԱԺ պատգամավորներն ուզում էր ասել՝ «չկանխվեց մի ընտանիքի սպա՞նդ»: Բայց ասել, որ կանխվել է ինչ-որ բան, պետք է հաստատ իմանալ, որ այդ ինչ-որ բանը պատրաստվում էր: Հնարավո՞ր է արդյոք, որ «հակառուսական դրսևորումներն» Արմեն Ռուսատմյանի ուղեղում էին գծագրվել, և նա հիմա ուրախ է, որ այն կանխվել է: Այդ դեպքում նա հավանաբար կիմանա նաև, թե ով, որտեղ և ինչպես է կանխել: Այլոց հայտնի՞ են «հակառուսական դրսևորումներ» և դրա կանխման դեպք Հայաստանում: Թե՞ սպանված ընտանիքի սպանության շարժառիթները հասկանալու քննարկումներն արդեն իսկ «հակառուսական դրսևորումներ» են, և հիմա արդեն այն կանխվել է: Իսկապես, այդ սպանության շարժառիթները Հայաստանում հասկանալը կանխվել է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/438844786267803
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել