Կարդում եմ մամուլում հանցագործ վիժվածքի «Խոստովանությունն», ու իմ մեջ հարց է առաջանում, թե ինչո՞վ պետք է խանգարեր մանկահասակ կամ մի քանի ամսական երեխան նրա փախուստին: Ես պահանջում եմ էտ ոճրագործի խոստովանության տեսանյութը հրապարակել, հակառակ դեպքում ես ինքս կասկածի տակ կառնեմ պաշտոնական ցանկացած  «խոստովանություն»: Նույնիսկ ոչ ադեկվատ վիճակում գտնվող, հոգեկան շեղումներ ունեցող անձը չէր կարող ձեռք բարձրացնել անպաշտպան երեխաների վրա: Հերիք եղավ մեզ՝ հայերիս, նվաստացնեք, հերիք է, մենք էլ գիտենք մեր իրավունքները պաշտպանել, զզվեցրեցիք ձեր կեղծիքներով ու ստերով, սուտի ընդդիմադիր ու իշխանական խաղերից արդեն հոգնել ենք, մի օր գալու է, երբ ժողովուրդը ոտքի է կանգնելու ու բոլոր ստախոսներին «ռադ» անի:

Զզվեցրեցիք ձեր բարեկամ երկրներով ու բարեկամական կապերով: Ցանկացած հայի կյանք ավելին է, քան սուտի բարեկամական կապեր, իսկ ով դա չի գիտակցում, ապա կստիպենք, որ գիտակցեք:
Հարգելի ժողովուրդ, եկեք մեկ անգամ մի կողմ դնենք մեր հացի բնազդը, մի կողմ դնենք բոլոր ամբիցիաներն ու պահանջենք, որ մեզ հարգեն, հարգեն հայերիս:
Ամեն ինչ կարող ենք կորցնել, կարող ենք մեր հայրենիքը կորցնել, երկրորդն այլևս չենք կարող ունենալ:
Ես միանում եմ այն պայքարին, որն այսուհետ ուղղված կլինի միայն հայ ժողովրդի համար, այլ ոչ թե ներկայիս կամ նախկին օլիգարխների ուտելու բնազդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել