Ագաթա Քրիստին սկի սենց դետեկտիվ չէր գրի, էս Գյումրու սպանդի մեջ էնքան հարցականներ կան, որ մեկը մյուսից ավելի խճճող ա:
1. Ինչու՞ հենց այս ընտանիքը, ոչնչով աչքի չընկնող ընտանիք, որի հիմնական ապրուստը խոպանից բերած մեկ-երկու կոպեկն են, խանութպանն էլ պնդում է, որ ընտանիքը հաճախ է պարտքով ապրանք գնել խանութից:
2. Բոլոր զոհերը սպանվել են անկողնու մեջ: Տպավորություն է, որ սպանության պահին բոլորը քնած են եղել: Ո՞նց կարող էին առաջին կրակոցից հետո ընտանիքի անդամները մնային քնած կամ իրենց անկողինների մեջ:
3. Ինչու՞ է կասկածյալը զգեստափոխվելուց հետո շորերը և ինքնաձիգը թողել սպանության վայրում և չի վերցրել հետը, շորերը չի այրել, իսկ ինքնաձիգն էլ մի տեղ կորցրել:
4. Եթե սա սովորական սպանություն էր, ինչու՞ էին Հայաստան ժամանում հատուկ քննիչներ, այն դեպքում, երբ Հայաստանում ռուսական ռազմակայանը կարծես թե սովորական քննիչների պակաս չունի:
5. Ու՞մ էր այս ամենն ամենից շատ ձեռնտու: