Vahe GalstyanԱնկասկած, ոճիրն աններելի է... 
Ցանկացած նորմալ մարդու համար քնած մարդկանց, երեխաների սառնասիրտ սպանությունն արդարացիորեն առաջացնում է հանցագործին պատժելու ցանկություն:
Այո, կարելի է ափսոսալ, որ ՀՀ-ում չի գործում մահապատիժը: Իմ կարծիքով, նմանատիպ արարածները մարդ չեն, չունեն ազգություն, չունեն հավատ և կրոն: Չեմ ուզում, որ որևէ մարդ զգա այն ցավը, հուսահատությունը և անսահման վիշտը, որը զգում են զոհերի հարազատները:

Մյուս կողմից էլ անմեղ մարդկանց արյան վրա հակառուսական աչոկ հավաքողների արհեստական հիստերիան զզվելի է: Այս մասին չէի ուզում գրել, բայց ստիպված եմ: 
Մեկը գրել էր, որ նմանատիպ հանցագործությունները հատուկ են ռուսներին` իր դատողությունը համարելով ՍՈՑԻՈԼՈԳԻԱՊԵՍ հիմնավորված: Պարոնին հիշեցնեմ, որ ԽՍՀՄ-ի ամենաառաջին սերիական մարդասպանն ազգությամբ հայ էր՝ Վլադիմիր Իոնեսյան: Ոչ մի ադեկվատ «սոցիոլոգի» մտքով չի անցնի նրա վարքը հիմնավորել ազգային պատկանելիությամբ: Սրա նմաններն ազգություն չունեն, և սրանց նմաններին պետք է սատկացնել առանց անձնագրի մեջ նայելու: Աշխարհի բոլոր հասարակություններում անմեղ երեխայի սպանությունն աններելի հանցանք է և ոչ մի ժողովրդի հատուկ չէ (միգուցե բացի ֆաշիստական գաղափարախոսության կրողների մոտ, որոնք մարդկանց գնահատում էին հենց «ազգային հատկություններով»):

Ինտերնետում տարածված կոչերից հետո կարող է մի քիչ անբնական և մեղմ հնչի, բայց ես ավելի կողմնակից եմ քրեական գործի օրինական քննությանը, դատավարությանը և համարժեք պատժին օրենսդրության սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել