Իմ կարծիքով՝ ամենից ճիշտ տեղեկատվությունը Վալերի Պավելի Պերմյակովի Օդնոկլասնիկի կայքի իր էջում է, ասեմ՝ ինչու եմ կարծում այդպես, նրա ВКонтакте սոց. ցանցի էջը կա, իսկ ok.ru-ինը անհասկանալի կորավ, այսինքն՝ ռուսական հատուկ ծառայության աշխատակիցներն այնտեղ արդեն տեսել էին նրա նամակագրությունը և պարզել, թե ով է հրամայել կամ առաջադրանք տվել նրան՝ վախենալով, որ հայ հակերները կկոտրեն կայքը, և մեր իրավապահ մարմիններն էլ կտեղեկանան այդ մասին: Հետո եթե նրան տանեն ՌԴ և այնտեղ դատավարությունն անցկացնեն, այս խմորն ավելի շատ ջուր կքաշի, մի օր էլ կլսենք, որ Գյումրիում ռուս զինվոր են դանակահարված գտել, և այսպես կրքերն ավելի կբորբոքվեն, սա հեռուն գնացող պլան է եղել, թե ում կողմից՝ շատ վարկածներ կան, սա իմ կարծիքն է այս ցավալի և ողբերգական դեպքի առիթով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kir.ag.5/posts/276202419170050
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել