Զերծ մնալով քրեահետախուզական էրքյուլպուարոյական քննությունից՝ արտահայտվեմ նրա մասին, ինչից գոնե կյանքի փորձից մի քիչ գլուխ հանում եմ:
1. Անասունի զինծառայակիցները հայտնել էին, որ Անասունը խմիչքի և թմրանյութերի օգտագործման չարաշահման հակված չի եղել, այսինքն հետևություն, որ իրենց չաստում չարաշահել չէ, բայց նենց նորմալի մեջ ալկոհոլ ու թմրախոտ օգտագործելը կարելի ա ու արվում ա, կարևորը՝ չչարաշահեն:
2. Անասունը պոստը թողում, գնում ա ֆռֆռալու զենքով, էն էլ քաղաքի մեջ, էս նշանակում ա, որ լիակատար բարդակ ա չաստում, ոչ պոստ ստուգող կա, ոչ բան, ինքն իր գլխի տերը 2 ժամ, իսկ քանի որ խմել ու ծխել էլ կարելի ա, ուրեմն ո՞վ գիտի՝ պոստում խնջույքներ էլ չի լինում ու եղել:
3. Ըստ իս, ճնշումների արդյունքում չի, որ լքել ա զորամասը, զուտ զորամասից փախնողը զենքով չի փախնում, իսկ սա զենքով գնացել ա ֆռֆռալու, գուցե պայմանավորված դրսում մեկի հետ, որ զենքով էլ հետ գա: Հետևություն. զորամասն ինքնակամ լքելը քաղաքամերձ չաստերում, ինչպես նաև նման բարդակ չաստում, սովորական բան կարա լինի, այսինքն՝ վտանգն ամեն օր կա:
4. Ո՞վ գիտի՝ ռուսներն իրենց չեպեշնիկներին չեն ուղարկում օտար երկրում ծառայելու, այսինքն վատ նկարագիր ունեցողների` որպես պատիժ կամ գլխացավանքից ազատում, Պն-ն վերահսկում ա՞ արդյոք,
Մի խոսքով, զերծ մնալով նաև հակապուտինականների և արևմտամետների ծայրահեղ պահանջներից՝ գտնում եմ, որ դեպքը ստիպում է նախագահի մակարդակով թափ տալու այդ ռազմաբազան ու որոշ վերահսկողություն ձեռք բերել:
ՀԳ Մնացածը թողնենք հետաքննչական մարմիններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/593761187421345
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել