Ոչ Բռնության միջազգային օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007թ.ի հունիսի 15-ին: Սակայն օրը նշվում է հոկտեմբերի 2-ին, քանի որ այդ օրը ծնվել էր Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդին, ով նաև հանդիսանում էր Ոչ բռնության փիլիսոփայության հիմնադիրը:
ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն՝ այս միջազգային օրը լրացուցիչ առիթ է հանդիսանում, որպեսզի քարոզվի ոչ բռնությունը: Փաստաթղթում հաստատվում է «Ոչ բռնության սկզբունքի համընդհանուր նշանակությունը», ինչպես նաև «Խաղաղության, համբերատարության, հասկացման և ոչ բռնության» մշակույթի ամրապնդման ցանկությունը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Անանդ Շարման, ներկայացնելով 140 հեղինակի կողմից ընդունված փաստաթուղթը Գլխավոր ասամբլեայի քննարկմանը, ցույց էր տալիս այդ մարդկանց հարգանքը դեպի Մահաթմա Գանդին և նրա ուսմունքը: Նա իր ելույթում նշել էր, որ Ոչ բռնությունը հանդիսանում է մարդկության ձեռքերում գտնվող հզորագույն ուժ: Այն ավելի հզոր է, քան ամենահզոր ոչնչացման զենքը:
Ոչ բռնության սկզբունքը ժխտում է ֆիզիկական բռնության կիրառումը սոցիալական կամ քաղաքական փոփոխությունների իրականացման նպատակով: Գոյություն ունի ոչ բռնի գործողությունների 3 հիմնական տիպ. բողոքի ակցիաներ, այդ թվում պիկետներ և շքերթներ, համագործակցությունից հրաժարում, ոչ բռնի միջամտություն, օրինակ` անցուդարձի խոչընդոտում կամ տարացքի գրավում առանց մարդկանց վնասելու:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/424455467611962
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել