Չկա չարիք, առանց բարիք
Խորհրդարական լսումներն այսօր անցան բուռն քննարկման մթնոլորտում։ Սիվիլիտասի` ամիսներ առաջ քնեցված գործը նոր թափ է սկսել առնել, որի արդյունքում այօր քննարկվեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Օսկանյանի ելույթը ապացուցեց, որ մեր արտաքին քաղաքականության ծանր հրետանին այսօր էլ չի կորցրել քաղաքական հոտառությունն ու իրեն հատուկ հռետորական ոճը։ Ցավոք, հաջորդիվ չծավալվեց պատշաճ քաղաքական բանավեճ։ Իշխանական թևը փորձեց դիվիդենտներ շահել, իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին ինքն էր քաղաքական հետապնդումների ենթարկվում, իրեն ընդամենը ԱԲԻԺՆԻԿի պես պահեց՝ հարցեր ուղղելով մատիմեկյան դեպքերի հետ կապված և հերթական անգամ ապացուցեց ՀԱԿ-ի քաղաքական հայացքների պարզամիտ և անողնաշար լինելը։
Բայց ԲՀԿ-ն այս դրությունից էլ կարող է հաղթած դուրս գալ՝ ընդդիմադիր դաշտի քվեները շահելով։ Առաջին հայացքից անհեթեթ թվացող ԲՀԿ-Օսկանյան դաշինքը կարող է արդարացնել իրեն։ Ի դեմս Սիվիլիտասի` Օսկանյանն ունի համախոհների մեծ բանակ։ Վերջին դեպքերը Սիվիլիտասի, հետևաբար, նաև Օսկանյանի շուրջը կհավաքեն հատկապես այսպես կոչված քաղաքացիական ակտիվ հասարակությանը, որը մեծամասամբ հարում էր ՀԱԿ-ին, որոշներն էլ Ժառանգությանը։ Ահա այս հիասթափված զանգվածներն այսօր կմիավորվեն ի պաշտպանություն Սիվիլիտասի։ Իսկ եթե նրանց միանան ԲՀԿ-ականներն, իրենց տրամադրության տակ ունենալով ահռելի ֆինանասական միջոցներ, և Օսկանյանի արտաքին կապերը, ապա առնվազն քաղաքական բումն ապահովված է։
Հ․գ․ Ամեն դեպքում հույս ունեմ, որ վաղն իրերը ավելի դրական կդասավորվեն Սիվիլիտասի համար՝ չնայած իրատես է պետք լինել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahan.shirak/posts/532377100121607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել