1in.am-ը գրում է․
Գեներալ Մահմուդ Խանը հայտարարել է, որ Աֆղանստանի տարածքում գործում են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման գրոհայիններ: Այսպիսով, առաջին անգամ Քաբուլի պաշտոնական ներկայացուցիչը ընդունել է երկրում ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների ներկայությունը, հաղորդում է Globalnews-ը:
Գեներալի խոսքերով՝ անցած շաբաթ տարածքով ամենամեծ նահանգ Գիլմեդի բնակիչները պատմել են, որ Մուլա Աբդուլ Ռաուֆ անունով մի մարդ Սիրիա և Իրաք ուղարկելու համար մարդկանց է հավաքագրում:
Իրենց հերթին թալիբները, ովքեր զբաղեցնում են նահանգի մի քանի շրջաններ, բնակիչներին նախազգուշացնում են Ռաուֆի հետ չշփվել:
Մուլա Աբդուլ Ռաուֆը 1996-2001թթ. թալիբների կորպուսի հրամանատար է եղել: Նա ձերբակալվել է ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժումից և թալիբների ռեժիմի տապալումից հետո: Երկար տարիներ նա գտնվել է Գուանտանամայի բանտում: Այն մասին, թե ինչպես է նա ազատության մեջ հայտնվել, չի հաղորդվում:



