Ոճիր և ... ստատուսներ...
Ոճիր և ... կոչեր...
Ոճիր և ... քարոզչություն....

Ժողովուրդ, մի ամբողջ ընտանիք է բնաջնջվել՝ մեր ու մանուկ, մի ամբողջ գերդաստան է սգավոր դարձել, մի վիրավոր օրորոցի երեխա է հիվանդանոցում.... Եվ՝ «հա՜յ՝ ռուս», «հա՜յ-հա՜յ՝ զինվոր», «հա՜յ-հարա՜յ՝ ռազմաբազա...»- նման տեքստեր եմ տեսնում հաճախ....

Մեղա-մեղա, բայց... տպավորություն է ստեղծվում, որ կան առանձին շահերի խմբեր, որոնց ձեռք էր տալիս այսպիսի ողբերգությունը՝ քաղաքական շահարկումների, հակառուսական քարոզչության հերթական էսկալացիայի, ազգայնական զգացումների թեժացման համա՞ր.... 
Լավ, էլի... 
ՈՃՐԱԳՈՐԾՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ! 
ՈՃՐԱԳՈՐԾԸ ԶԲԱՂՄՈՒՆՔ ԷԼ ՉՈՒՆԻ! 
Ինձ համար միևնույն է՝ ոճրագործը ռուս է, հայ է, կիրգիզ թե մալազիացի: Ինձ համար մեկ է՝ նա ինչ-որ կորած Չիտայից Հայաստան զորակոչված 20 տարեկան թափթփուկ է, թե, օրինակ, անգլիացի հնագետ: 
Ոճիրից հետո նա այևս դադարում է լինել ազգային, ռասսայական, դավանանքային հատկանիշների կրող, ԵԹԵ ԻՀԱՐԿԵՙ, ՈՃԻՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼԻԶՄԻՑ ԲԽՈՂ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՉԻ ԿԱՏԱՐՎԱԾ:

Պղտոր ջրում ձուկ որսալու հետ սեր ունեցողներ, հարկավ, կլինեն, սակայն կոչ եմ անում մի քիչ ուրիշ մոտեցում ցուցաբերել այս անգամ. այս մի ջուրը սոսկ պղտոր ջուր չէ....

Այդ կենդանու մասով ինձ հիմա հուզում է միայն դրան ԿԵՆԴԱՆԻ բռնելը (հանկարծ չխփեն դիմադրություն ցույց տալու պատճառով), որ ստացվեն հետևյալ պարզ հարցերի պատասխանները. 
- Ի՞նչը կարող էր կապել Չիտայից այստեղ զորակոչված տակավին պատանի տականքին գյումրեցի ընտանիքի հետ։ Այդ ի՞նչը կարող էր դառնալ այսպիսի մի սահմռկեցուցիչ ոճրի մոտիվ, որն ավելի շատ վենդետտա է հիշեցնում։
ԻՆՉՈՒ՞ է դժվար գտնելը մի ողորմելի թափթփուկի, ով Հայաստան է տեղափոխվել միայն դեկտեմբերի 3-ին, և հաստատապես ոչ տեղանքը գիտե, ոչ կարող է նորմալ կողմնորոշվել՝ ինչպես և որտեղ, ոչ մի բարեկամ կունենա, ում մոտ կարող էր թաքնվել, և արտաքինից աչքի է ընկնում ռուս զինվորին բնորոշ ամեն ինչով (նկարից էլ զռռում է՝ տեղաբնակի հետ ոչ մի կերպ չես խառնի)։ Ինչպե՞ս է նա լքել պահակակետը (ժամապահ է եղել) և զենքով հեռացել զորամասից։ Պատժվելու՞ են արդյոք դրա համար մեղավոր հրամանատարները։ Ինչու՞ է այդպիսի բարդակ 102-րդ ռազմակայանում։ 
Եվ այլն....

Զսպվածության և ենթադրությունների մեջ ինքնաքննադատության (և անգամ ինքնագրաքննության) կոչ եմ անում բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել