Pastinfo.am-ը գրում է․

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ:

«Մխիթարյանը համապատասխանում է «Յուվենտուսին», նա կարող է դառնալ աշխարհի 10 առաջատար գերակումբներից մեկի մասնիկը։ Չնայած ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ «Բորուսիան» համաձայնի բաց թողնել նրան, սակայն Մխիթարյանը, իհարկե, կարող էր զարդարել Ա սերիան։

Տեսնենք, թե արդյոք նրան կհաջողվի հայտնվել Իտալիայում»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում armsport.am-ը՝ հղում անելով «Football Italia»-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել