«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը եւ երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի / արտիստների եւ երգի ներքին ընտրություն:
«Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կամուրջներ կառուցելով» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ:
Մրցույթի այս տարվա տարբերանշանը թափանցիկ երկրագնդի տեսք ունի, որով անցնում են կամուրջներ՝ ներկայացնելով տարբեր ազգության արտիստների առանձնահատկություններն ու միասնությունը:
Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրներ՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան,
Ֆրանսիան, Մակեդոնիան (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան:
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=4134
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել