<<Սթերի ժողովածու>>
Երբ մի քանի ամիս առաջ` նստած հեռուստացույցի առջև դիտում էինք Ֆրանսիայի խորհրդարանում կուսակցությունների բանավեճը` այդ պահին մտքովս անցավ, թե երբ պետք է ունենանք նման քաղաքակիրթ խորհրդարան: Երբ սկսեցի կարդալ տարբեր հոդվածներ, հասկացա, որ ես միայնակ չեմ և մեր կուսակցականների մեծամասնությունն էլ է համամիտ: Բայց այսօր հասկացա, որ դեռ շատ հեռու ենք և մեզ դեռ դառը օրեր են սպասվում: Բոլորը փորձում են <<ումնիկ>> ձևանալ և հպարտանում են իրենց ելույթներով` վիրավորելով մյուսներին: Նաև ինքնահաստատվելու միտումներ են նկատվում շատերի մոտ` ինչը պետք է անցած լիներ դեռ մանկուց, բայց արի ու տես մեր Ազգային ժողովում` դեռ կան այդպիսի մարդիկ: Բավական է միմյանց պիտակավորեք և ցեխը շպրտեք միայն իշխանության դաշտը: Շրջվեք` Ձեր ունեցվածքներին էլ նայեք` ճիշտ է բոլորինդ իշխանական չէ, բայց պակաս էլ չէ: Իսկ թե ինչ ճանապարհներով եք վաստակել` արդեն գործընթացը ձնագնդի <<էֆեկտ>> է ձեռք բերել և կանցնի բոլորիդ առջևով: Այնպես որ մի հապաղեք և առայժմ սնիկերսեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել