Pastinfo.am-ը գրում է․

Գյումրիում տեղի ունեցած դաժան դեպքով վիրավորում ստացած 6 ամսական երեխան, ով տեղափոխվել է Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում է:

Ներկայում երեխան վիրահատության է ենթարկվում:

«Գյումրու Մոր և Մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մանկահասակ երեխան կտրած ծակած վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում:

«Վերքերը մի քանիսն են, որոնց թվում կան սալջարդ վերքեր և մեկը՝ թափանցող»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, Գյումրիում  մի ամբողջ ընտանիք է սպանվել, այդ թվում՝ երկամյա երեխան:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` մեկ ընտանիքից 6 հոգին դաժանորեն սպանվել են ավտոմատներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել