Երեկ Փարիզում իսկական դաշնակիցների և ամեն գնով նրանց կողքին կանգնել ցանկացողների հավաք էր: Սա, ինչպես ասում են, «գրական» մասն էր, իրականը կլինի շուտով, մեզնից ոչ հեռու՝ Մերձավոր Արևելքում: Անգամ այս «սգի օերին» ՆԱՏՕ-ն նախկինից շատ սկսեց ավիացիա կիրառել ծայրահեղականների դեմ: Մի խոսքով, իրենք հարցերը լուծելու են այնպես, որ Ֆրանսիան իրեն մենակ, անպաշտպան ու նեղված չզգա... Մեզ ամեն անգամ այս կամ այն կառույցը «խցկելիս» ասում են՝ անվտանգության համար է «ի վսյո»... Հետո, երբ Արցախում սկսվեց լարվածությունը, ասեցին՝ դե Արցախը ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, չգիտեմ էլ ինչ ռուսական կառույցի անդամ չի... Բա հիմա՞, երբ ՀՀ սահմանին թշնամին հայ է սպանում, քանի՞ ամիս է լրահոսը գրում է՝ Տավուշի մարզի գյուղերը հրետակոծության տակ են, ու՞ր են էդ կառույցները... Ուտուշ-խումուշից ոչ մի կերպ չհրաժարվող կառավարությունն էլ կարծես այս ամենի հետ կապ չունի, տարեսկզբից էլ արդեն 5 զոհ ունենք... Դե դուք էլ վատ կրկնօրինակողներ եք, բայց փորձեք ձեր դաշնակիցներին բերել Երևան և խաղաղության երթ արեք թշնամուն ի ցույց, հետո էլ սահմանին մեկ միասնական պատժից օպերացիա և հավատացնում եմ՝ էլ կրակոց չի լինի: ԿԱՐԱ՞Ք... Հա ի՞նչ, վերջապես աշխատանքային օր է՝ ԱՊՀ-ամետ երկրներում, կոչ արեք թող գան Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն, թող գան Սերժին թևանցուկ քայլեն, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է «ի վսյո»... Բա արեք... Անմեղսունակի պես ամեն անգամ մի պատճառ նշելով՝ օր եք անցկացնում, մինչև ե՞րբ, վիճակագրությունն էլ զոհերի թիվ է ավելացնում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/834359626628705?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել