iPhones.ru-ի հեղինակ Նատալյա Չեսնովան գրում է. արդեն  8 տարի է անցել այն պահից, երբ Սթիվ Ջոբսը բարձրացավ բեմ և մի սարքի մեջ իրար միացրեց iPod-ը, հեռախոսը և կապի միջոցը: Նա ծաղրեց փոքր տառերով անհարմար ստեղնաշարները, որոնք այդ ժամանակ տեղադրվում էին խելախոսների (smartphone) վրա, սենսորային էկրանի գրիչներն անվանեց անիմաստ փայտիկներ և պատմեց, թե ինչու էր Apple-ի արտադրած նոր հեռախոսի վրա անհրաժեշտ զարգացած օպերացիոն համակարգ: Այն ժամանակ մենք դեռ չէինք հասկանում, որ հետևում ենք պատմական իրադարձության, որի անունն է «iPhone»:
Երեք հեղափոխական ծրագրեր. լայնէկրան iPod սենսորային կառավարման համակարգով, հեղափոխական հեռախոս և նոր սարք համացանց մտնելու համար: Այդ ամենը միավորել էին տալով նոր անուն. iPhone: 

Սթիվ Ջոբսը 2009 հունվարի 9-ին iPhone-ի թողարկումը համեմատեց 1984 թվականին թողարկված Macintosh-ի հետ, որը գլխիվայր շրջեց համակարգչային աշխարհը և iPod փլեյերի հետ, որը 2001 թվականին է թողարկվել, և հնարավորություն է տալիս ջինսե տաբատի հետևի գրպանում տեղավորվում է 100.000 երգ: Ջոբսն ինչպես միշտ ճիշտ էր: Ջոբսը զգում էր ժամանակի քամին և հետևում էր դրան:
Առաջին iPhone-ի շնորհանդեսը՝ տեսանյութում

 

 

Առաջին iPhone-ը՝ ֆոտոշարքով

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել